Հեղինակային մանկավարժության հեղինակի ամենամյա մայիսյան 13-րդ հավաքին ներկայացնում եմ Լրագրողների ակումբի 2017-2018 թթ․ ուստարվա աշխատանքների ամփոփումը։ Շարունակել կարդալ
«Գիտազրույց» — Հրաչյա Աճառյան
«Գիտազրույց» հաղորդաշարի երրորդ թողարկումը նվիրված է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան օրվան։
«Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք է. քանի դեռ երկրի երեսին ապրում է գեթ մեկ հայ, կհիշվի մեծատաղանդ լեզվաբան Հրաչյա Աճառյանը»:
Հաղորդաշարի աշխատանքային խումբ
- Հաղորդավարներ՝ Մարիա Ավետիսյան, Նունե Հովհաննիսյան
- Թղթակից՝ Աննա Հարությունյան
- Հաղորդման հյուր՝ դասավանդող Լիլիթ Մադոյան
- Օպերատոր՝ Նազենի Սանոյան
- Մոնտաժող՝ Սամվել Հարությունյան։
Հանդիպում «Նոր Հառաջ» թերթի խմբագիր` Ժիրայր Չոլաքյանի հետ — հատված
Հունիսի 6-ին կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի «Հարթակ» ակումբում հյուրընկալվել էր ֆրանսահայ մամուլի «Նոր Հառաջ» թերթի գլխավոր խմբագիր`Ժիրայր Չոլաքյանը։
Հանդիպման նախագծին ծանոթացեք Թատրոնի ուսումնական բլոգում։
Դիտեք փոքրիկ հատված հանդիպումից՝
Պաշտպանված և իրազեկ երեխա- ֆոտոռեպորտաժ
Ֆոտոռեպորտաժ այն մասին, թե ինչպես անցավ ճամբարային հունիսմեկյան օրը Լրագրողների ակումբի ջոկատում։ Դժվար թե կյանքը այդքան գույն ու բույր ունենար առանց երեխաների, ովքեր իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են։ Ինչպես Դոստոևսկին է ասում․ «Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը»։
Պաշտպանված երեխա մեդիայում-ասուլիս
Հունիսմեկյան ճամբարային մեր օրը Լրագրողների ակումբում կարևորվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ լրագրողներ Գեղամ Վարդանյանի և Լուսինե Գրիգորյանի հետ ասուլիս-հանդիպումով։ Ասուլիսը հրավիրվեց «Պաշտպանված և իրազեկ երեխա» նախագծի և «Մեդիագրագիտություն նոն—ստոպ» հունիսյան բաց մեդիա ճամբարի նախագծի շրջանակում։ Երեխայի տոնը նշում ենք երեխային, իր որոշումներն ու մոտեցումները, տեսակը կարևորելով, նրա՝ որպես անհատի, որոշումների հետ հաշվի նստելով, ինչպես միշտ։ Մեր դերն է օգնել երեխային իրազեկ և պաշտպանված լինել նաև տեղեկատվական հարթակում, լինել գրագետ մեդիա սպառող, մեդիագրագետ և շարունակ բացահայտել իր կարողություններն ու օժտվածությունը։