Լրաքաղ բնագիտատեխնիկական էքսպո ցուցահանդեսից

img_538226-300x200Այսօր՝ հունվարի 27-ին, կրթահամալիրում հունվարյան ուսումնական ճամբարային շրջանի ամփոփիչ օրն է, որը հագեցած էր բազմաբնույթ հետաքրքիր նախագծերով: Առավոտյան անհամբեր սպասում էի ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների ցուցադրությանը՝  Expo 2017-ին, որին մասնակցում էին և՛ կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները, և՛ հանրապետության տարբեր մարզերի ուսումնական հաստատություններից եկած սովորողների խմբերը: Շարունակել կարդալ

Բնագիտատեխնիկական կլոր սեղան-ասուլիս

20170127_132843-300x225Հունվարի 27-ին` ժամը 13:15-ին` ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների  ցուցադրությունից հետո, կենտրոնական ընթերցասրահում հրավիրվեց կլոր սեղան-ասուլիս լրագրողների հետ՝ ստուգատեսների, ճամբարների ղեկավարների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում քննարկվում էին ստուգատեսային աշխատանքների կազմակերպման, ընթացակարգի և ստացված արդյունքների հարցեր: Ասուլիսը վարում էր ստուգատեսի կազմակերպիչ և համակարգող Էմանուել Ագջոյանը, ով մինչ ներկաների հարցերին պատասխանելը նշեց, Շարունակել կարդալ

Ճամբարային այց 💻 Մերգելյան ինստիտուտ.Դիջիթեքի նվերի 🎁 հետքերով

16251545_1093102337479176_1832144916_oԱյսօր ՝ հունվարի 25-ին,  ընկեր Գնելի խմբի և ընկեր Լիլիթի ուղեկցությամբ այցելեցինք Մերգելյան ինստիտուտ: Մեզ միացան նաև այլ ջոկատի անդամներ: Բարձրացանք չորրորդ հարկ` «Արմթաբ» տեխնիկայի գործարան: Սկզբում մուտքի մոտ հավաքեցին մեր հեռախոսները և ֆոտոխցիկները : Մեզ հատկացրին շապիկներ և գլխարկներ, որպեսզի հագուստի փոշին և վարսերը չխաթարեն մեր աշխատանքի ընթացքը: Երկու ժամով մենք դարձանք «Արմթաբ»-ի  աշխատակիցներ: Ծանոթացանք «Արմթաբ»-ի արտադրած  տեխնիկային: Կրեցինք  մետաղյա թևնոցներ, որոնց օգնությամբ սարքը չի կարողանա վերցնել ավելորդ էներգիա: Բաժանվեցինք երկու խմբի և պատրաստեցինք երկու Արմթաբ 10.04 պլանշետ:

Նյութը՝  Քրիստինա Մեսրոպյանի բլոգում:

Շարունակել կարդալ

Ճամբարային պատում․Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

fb_img_1484551177440Հունվարի 13-ին՝ հին նոր տարին խորհրդանշող օրը, ճամբարի մեր խմբով այցելություն կատարեցինք նկարչուհի, ազգային մշակույթը ուսումնասիրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, գրքերի հեղինակ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան: Այստեղ ցուցադրված են նկարչուհու կտավները, տիկնիկները, նկարչուհու ամուսնու՝ քանդակագործ Յուրա Սամվելյանի աշխատանքները, հայ վարպետների ստեղծած հին ու նոր հրաշալի պահպանված հայկական կենցաղային իրեր, կահույք, ավանդական զարդեր, որոնց Շարունակել կարդալ

Գիտագործնական ուրբաթ․ կլոր սեղանների ամփոփում

img_538226-300x200Այսօր՝  հունվարի 20 -ին,  հունվարյան ուսումնական ճամբարի շրջանակում մեկնարկած գիտագործնական մանկավարժական հավաք կլոր սեղանների ամփոփման օրն է։ Հնգօրյա այս հավաքների, քննարկումների կարևորությունը նկատելի է մեր՝ սեբաստացիներիս կյանքում, աշխատանքում, սովորելու գործընթացում։ Յուրաքանչյուր իրականացրած և դեռ ընթացքի մեջ   գտնվող նախագիծ, յուրաքանչյուր միտք, առաջարկ, որ լսվում է, դա արդեն իսկ շարժում է․ դա մեր կյանքի շարժումն է․․․այո՛, էլ ի՞նչ գաղափար, միտք, խոսք, եթե դա շարժում չի դառնալու, եթե այդ շարժման, ընցացքի, տարերքի կրողը մարդը չի լինելու։ Շարունակել կարդալ