Գիտագործնական լրաքաղ ուսճամբարից (Օր երկրորդ)

20170117_101100Արդեն երկրորդ օրն է, ինչ մեկնարկել է գիտագործնական հավաքի կլոր սեղան քննարկումները: Այսօր՝ ժամը 10:00-11:00, ընկերներիս հետ մասնակցեցի կենտրոնական ընթերցասրահում կազմակերպված կլոր սեղան քննարկմանը: Ասեմ, որ նախապես դպրոցի կայքերից տեղյակ էի, թե ո՞վքեր և  ի՞նչ նախագծերով են ներկայանալու: Բայց, իհարկե, հետաքրքրությանս շրջանակը այդքանով չսահմանափակվեց: Շտապեցի, ինչպես ընկեր Լիլիթն է ասում՝ թանկ կապիտալը՝ տեղեկատվությունը, սպունգի պես քաշելու:                                                                                          Գիտագործնական հավաքի բացումը արվեց  Հերմինե Անտոնյանի և սովորողների նախագծերի ներկայացմամբ: Սովորողները պատմում էին, թե ի՞նչ ծրագրերով են աշխատում (սկսնակները՝ HTML, փորձառուները՝ JavaScript), ի՞նչ պատրաստի աշխատանքներ ունեն, ինչպիսի՞ կարևոր ներդրում ունեցան 2016թ.-ին՝ ծրագրա-վորողների ակումբի սովորողներով wordpress հարթակի վրա ստեղծելով կրթահամալիրի որոշ դպրոցների ենթակայքերը: Տեղեկացա տարբեր կայքերի վիճակագրական տվյալների մասին և, գիտե՞ք, կայքերի ուսումնասիրության վարկանշային տվյալները Հայաստանում հուսադրող են,  մնում է միայն ավելիին ձգտենք:Սովորողների նախագծերը լսելուց հետո, ներկաները հնչեցրին հարցեր, լսեցին պատասխանները: Տիար Գևորգը տվեց հարցեր, որոնք ինձ էլ էին հետաքրքրում, այն է՝ արդյոք սովորող-ծրագրավորողները ունե՞ն պատվերներ և իրականացնու՞մ են շահույթ հետապնդող նախագծեր: Պարզվեց, որ վերջինս ևս կարևոր է իրենց գործելաոճում, բայց այդ մասին կուլիսներում:) Իսկ քննարկումների ամենահարցասեր մեր Տիար Բլեյանը հավելեց. «Պետք է սովորողները ավելի լայն լսարանին ցույց տան, որ իրենք էդպիսի բաներ են ստեղծում, որ այդքան գրավիչ է, հետաքրքիր, ոչ թե նրա համար, որ սովորողներ գան կրթահամալիր (դա վտանգավոր մտածելակերպ է, առևտուր կա դրա մեջ, և դա դեմ է կրթահամալիրի գործելաոճին), այլ կարևորը մեր երկիրը, աշխարհը փոխվի մեր հետաքրքիր մտքերի, գործունեության շնորհիվ. չէ՞ որ  սովորողը ուրախություն, լույս է բերում…»:

Շարունակությունը ընթերցեք Լիլիթ Մադոյանի բլոգում։            

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s