Գիտագործնական լրաքաղ.(օր երրորդ)

20170118_102646Այսօր հունվարյան ճամբարի շրջանակներում մեկնարկած գիտագործնական հավաքի կլոր սեղան քննակումների երրորդ օրն է։ Ես ընկերներիս հետ, ուսուցչիս ուղեկցությամբ շտապում եմ ներկա գտնվել և լուսաբանել կենտրոնական ընթերցասրահում կազմակերպված կլոր սեղանին, որը տևելու է ժամը՝ 10:00-11:00: Գիտագործնական հավաքի բացումը եղավ  Ժաննա Հակոբյանի  և սովորողների նախագծային աշխատանքների ներկայացմամբ։

Շատ հետաքրքիր տեղեկատվություն էր սա այն մասին, թե ինչպես է սովորողը ներկայացնում և ընկալում տեղեկությունը։ Նախագիծը, նշեմ, ունի հստակ սահմանված նպատակներ, այն է ՝ ինչպես զարգացնել սովորողների խոսքային հմտությունները, գրագետ խոսքը, որպեսզի նրանք կարողանան անկաշկանդ ինքնաարտահայտվել, հաղոդակցվել շրջապատի մարդկանց հետ, ներկայացնել սեփական տեսակետները։

Սովորողներից մեկը՝ Մանեն, պատմում է իր փողոցի մասին, հացի պատրաստման և դրա կաևորության մասին․ իսկապես, ամենահմեղ հացը պատրաստվում է քո գյուղում, քո տանը, քո ձեռքով։ Սովորողներից մեկն էլ պատմում էր տոնական շրջանի հետաքրքիր սովորույթների, նշելու ընթացակարգի մասին, նաև այն ավանդական խաղալիքի մասին, որ կախում են տանը ամեն տարի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում։ Նախագծերին ծանոթանալուց հետո ներկաները հնչեցրին հարցեր, օրինակ, տնօրեն Մարգարիտ Սարգսյանը հարցրեց, թե ինչպիսի՞ դժվարություններ, խնդիրներ են առաջանում այս նախագիծը իրագործելու ընթացքում։ Ուսուցիչը ասաց, որ դժվարություններ, այո, լինում են, բայց փորձում են աշխատել նաև այն երեխաների հետ, ովքեր դժվարանում են իրենց մտքերը սահուն արտահայտել։ Ուստի, նրանց տրվում է թարգմանական հատուկ ծրագրեր, բառարաններ, առցանց այլ նյութեր, որպեսզի կարողանան հաղթահարել լեզվական դժվարությունները և գրագետ խոսելու հմտությունները յուրացնեն։ Ապա սովոողներից մեկը ներկաներին նվիրեց իր գեղեցիկ երգային կատարումը՝  արժանանալով բոլորի ծափահարություններին։

Գիտագործնկան հավաքի երկրորդ նախագիծը նեկայացրեցին  Մարալ Կարպետյանը  և սովորողները։ Նախագծի թեման էր՝ ճամփորդությունների կազմակերպումը և սովորողների բլոգները՝ որպես նախագծային հարթկներ։ Ուսումնական ճամփորդությունների նախագծերի կազմակերպումը ոչ ֆորմալ կրթության բաղկցուցիչ է, որովհետև ինչպես նախագծի ղեկավարը նշեց․ «Սովորողի համար ավելի հետաքրքիր է դառնում, երբ դասը դասասենյակից տեղափոխվում է մեկ այլ հարթակ. բնություն, այլ դպրոց, թանգարան, թատրոն»:

Նախագծային այս աշխատանքները կատարվե են սովորողների նախնակն քննարկման  համաձայն։ Որոշվել է, որ իրենց կատարած ճամփորդությունները պետք է դառնան նախագծեր՝ սահմանված հստակ ընթացակարգով, տարածքով, օրակագով։ Հետաքրքիր էր լսել դեպի Դիլիջան կատարած  եռօրյա ճամփորդության մասին, այդ ընթացքում կատարած Կինոպոեզիա նախագծի մասին, որը կատարվել է նախապես մշակված ընթացակարգով։ Նախ ճամփորդության սկզբին բոլոր մասնակից սովորողների հետ  քննարկվել են  նախագծերը, կատարվել է նախնական աշխատանքի բաժանում: Բոոր սովորողները նախապես պատրաստել են ուսումնահետազոտական նյութեր, տեղեկություններ են հավաքել այն վայրերի վերաբերյալ, որտեղ պետք է այցելեինք: Իսկ նախագծի ավարտին   սովորողները  ներկայացրել են նկարագրողական-վերլուծական նյութեր, հետաքրքիր պատումներ ճամփորդության ընթացքի մասին: Ամբողջը հրապարակվել է սովորողների բլոգներում, ենթակայքում և գլխավոր կայքում: Ապա հարցասեր Տիար Գևորգը ուղղեց իր հարցերը, և բոլորս տեղեկացանք, թե ինչ հեաքրքիր խաղեր են կազմակերպում և նախաձեռնությամբ են հանդես գալիս ճամփորդությունների ընթացքում։ Նմանատիպ ճամփորդությունները նաև կրթակն փոխանակումների համար է կազմակերպվում։

Հեղինակներ՝ Վաչագան Նահապետյան, Սարգիս Մարգարյան։

Համակարգող  ուսուցիչ՝  Լիլիթ Մադոյան։

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s