Գիտագործնական ուրբաթ․ կլոր սեղանների ամփոփում

img_538226-300x200Այսօր՝  հունվարի 20 -ին,  հունվարյան ուսումնական ճամբարի շրջանակում մեկնարկած գիտագործնական մանկավարժական հավաք կլոր սեղանների ամփոփման օրն է։ Հնգօրյա այս հավաքների, քննարկումների կարևորությունը նկատելի է մեր՝ սեբաստացիներիս կյանքում, աշխատանքում, սովորելու գործընթացում։ Յուրաքանչյուր իրականացրած և դեռ ընթացքի մեջ   գտնվող նախագիծ, յուրաքանչյուր միտք, առաջարկ, որ լսվում է, դա արդեն իսկ շարժում է․ դա մեր կյանքի շարժումն է․․․այո՛, էլ ի՞նչ գաղափար, միտք, խոսք, եթե դա շարժում չի դառնալու, եթե այդ շարժման, ընցացքի, տարերքի կրողը մարդը չի լինելու։

Գիտագործնական ուրբաթը սկսվեց կենտրոնական ընթերցասրահում ներկայացվող նախագծերի քննարկմամբ։ Առաջին նախագիծը ներկայացրեց  Գոհար Եղոյանը և սովորողները։ Հետաքրքիր էր լսել «Արտադրական ուսուցում» նախագծի և կատարվող աշխատանքների մասին, որին մասնակցողները  սովորում են  արտադրանք արտադրելու, տնտեսելու, դրանց վաճառքը կազմակերպելու հմտությունները, ստանում նոր գիտելիքներ, հմտություններ, ուսումնասիրում խոհանոցային տեխնոլոգիաներ։ Կարևոր է այն, որ այս աշխատանքը ինքնանպատակ  չէ ․ սովորողների արտադրանքը նաև վաճառվում է՝  համաձայն նախապես մշակված արտադրական բիզնես ծրագրի։ Իսկ նախագծի արդյունքների մասին պատմվում է սովորողների բլոգներում՝ պատումներով, ֆոտոշարքերով և տեսանյութերով։ Մյուս նախագիծը՝  «Համագործակցային ուսուցում․ սովորող-սովորեցնող», կարելի է ասել չկրկնվող է իր իմաստով, բովանդակային կողմով։ Նմանատիպ նախագծերը, ինչպես Տիար Բլեյանն է ասում․ «Ջնջում են տարիքային բոլոր սահմանները․ չկա տարիք, չկա լեզու, ուստի չկան նաև իրար հեռացնող սահմանները։ Ու սրանով դուք դառնում եք ավելի հետաքրքիր, ձեր կյանքն է դառնում հետաքրքիր։ Իսկ սա ներառական ուսուցման ձև է, չէ՞, պետք է ճիշտ տիրապետել փոխանցելու, սովորեցնելու արվեստի նրբություններին»։ Այս նախագծի շնորհիվ ավելի հեշտ է դառնում տարիքային սովորողների շփումը միմյանց հետ։ Սա դառնում է արդյունավետ աշխատանք սովորելու, սովորեցնելու տեսանկյունից, նոր ընկերներ ձեռք բերելու, մեծերին հարգելու, նրանցից սովորելու առումով։ Սա, իհարկե, ձևավորում  է սեր, հոգատարություն, ուշադրություն միմյանց հանդեպ։ Հենց այյսպես ենք դառնում պատասխանատու նրանց համար, ում ընտելացնում ենք։

Երկրորդ՝  «Happy English» նախագիծը ներկայացրեց  Տաթև Ալեքսանյանը և սովորողները։ Այս նախագծի շրջանակում հանդիպում-զրույցներ են լինում կրտսեր դպրոցի սովորողների հետ։ Կենդանի խոսքի, շփման, ֆիլմեր դիտելու, խաղեր կազմակերպելու միջոցով երեխաները կարողանում են ավելի արդյունավետ յուրացնել նյութերը, տիրապետել օտար լեզվին։

Եվ երրորդ՝  Միջազգային նախագծերը ուսումնական գործունեության հարթակ նախագիծը ներկայացրեց  Լուսինե Բուշը  և սովորողները։ Ներկաները ծանոթացան մի քանի  հետաքրքիր նախագծերի իրականացման աշխատանքներին, ընթացակարգին, արդեն տեսանելի արդյունքներին։ Միջազգային բազմաբնույթ այս ծրագրեր հրաշալի հնարավորություն են տալիս սովորողներին, դասավանդողներին առանց սահմանների համագործակցելու միմյանց հետ։ Այս նախագծերի շնորհիվ մարդկային շփումը դուրս է գալիս համացանցային միջավայրից, դառնում նաև մշտատև, հեռանկարային։ Հետաքրքիր էր լսել «You are the Picture», « Digital Friendship» , «Schoolovision-2017» և մյուս նախագծերի մասին։ Բոլոր նախագծերը անգլերեն են, սովորողները իրենց նյութերը պատրաստում և հրապարակում են բլոգներում, տարբեր կայքերում։

Նյութն՝ այստեղ։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s