Ճամբարային այց 💻 Մերգելյան ինստիտուտ.Դիջիթեքի նվերի 🎁 հետքերով

16251545_1093102337479176_1832144916_oԱյսօր ՝ հունվարի 25-ին,  ընկեր Գնելի խմբի և ընկեր Լիլիթի ուղեկցությամբ այցելեցինք Մերգելյան ինստիտուտ: Մեզ միացան նաև այլ ջոկատի անդամներ: Բարձրացանք չորրորդ հարկ` «Արմթաբ» տեխնիկայի գործարան: Սկզբում մուտքի մոտ հավաքեցին մեր հեռախոսները և ֆոտոխցիկները : Մեզ հատկացրին շապիկներ և գլխարկներ, որպեսզի հագուստի փոշին և վարսերը չխաթարեն մեր աշխատանքի ընթացքը: Երկու ժամով մենք դարձանք «Արմթաբ»-ի  աշխատակիցներ: Ծանոթացանք «Արմթաբ»-ի արտադրած  տեխնիկային: Կրեցինք  մետաղյա թևնոցներ, որոնց օգնությամբ սարքը չի կարողանա վերցնել ավելորդ էներգիա: Բաժանվեցինք երկու խմբի և պատրաստեցինք երկու Արմթաբ 10.04 պլանշետ:

Նյութը՝  Քրիստինա Մեսրոպյանի բլոգում:

Շարունակել կարդալ