Բնագիտատեխնիկական կլոր սեղան-ասուլիս

20170127_132843-300x225Հունվարի 27-ին` ժամը 13:15-ին` ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների  ցուցադրությունից հետո, կենտրոնական ընթերցասրահում հրավիրվեց կլոր սեղան-ասուլիս լրագրողների հետ՝ ստուգատեսների, ճամբարների ղեկավարների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում քննարկվում էին ստուգատեսային աշխատանքների կազմակերպման, ընթացակարգի և ստացված արդյունքների հարցեր: Ասուլիսը վարում էր ստուգատեսի կազմակերպիչ և համակարգող Էմանուել Ագջոյանը, ով մինչ ներկաների հարցերին պատասխանելը նշեց,

որ ֆիզիկայի և հնագիտության երջանկահիշատակ ուսուցչի՝ Հակոբ Հակոբյանի անունով է կոչվում և նրան է նվիրվում ստուգատեսը:

Բնագիտատեխնիկական ստուգատեսի մեկնարկը տրվել է 2014 թվականին: Վիճակագրական տվյալների համաձայն՝ բավական բարձր ցուցանիշներ, աճ կա արդեն չորրորդ ամենամյա այս ստուգատեսի ընթացքում: Ասուլիսի ժամանակ ներկաներին մանրամասն ներկայացվեց ստուգատեսային անվանակարգերը, հայտագրվելու կանոնները: Ի դեպ, այս տարի նոր անվանակարգեր կան՝ նվիրված նաև նորագույն գործիքների՝ օրինակ՝ տարաբնույթ գործողություններ կատարող ռոբոտների ստեղծմանը: Ստուգատեսի կազմակերպման, ընթացակարգի, հայտագրվելու մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելուց հետո Էմանուել Ագջոյանը սիրով պատասխանեց լրագրողների, հրավիրված հյուրերի հարցերին, լսելի դարձան նրանց հարցադրումներն ու դրանց տրված պատասխանները, քննարկվեցին բոլոր կարծիքներն ու առաջարկները: Ներկաների այն հարցերին, թե արդյոք չկա՞ն դժվարություններ նման պատասխանատու էքսպո ցուցադրություն կազմակերպելու և աշխատանքները օբյեկտիվորեն գնահատելու հարցում, ստուգատեսի համակարգողը պատասխանեց.«Մեզ համար հստակ սահմանված լավ կամ վատ նյութ չկա, լավագույնը այն է, որ սա հասանելի դարձավ շատերին ու չմնաց սահմանափակ խմբային աշխատանքի սահմաններում: Օրինակ, Արևելյան դպրոցի 112 հայտը արդեն իսկ  տպավորիչ է: Իսկ դժվարություններ կան, իհարկե, բայց դրանք անցողիկ են, մնայուն և տպավորիչ  են միայն արդյունքները»: Բացի ավելի լայն լսարանին հասանելի լինելը, ստուգատեսային ցուցադրությունների առավելություններից է այն, որ սրա շնորհիվ հարստացվում է նաև ուսուցչի, սովորողի գրադարանը (դրա համար էլ ստուգատեսը կոչվում է հանրակրթական),  և ամենակարևորը՝  ուսուցիչն էլ հնարավորություն ստացավ ներկայացնելու իր մեկ տարվա գործունեության արդյունքները՝ հրապարակումներով, հոդվածներով:

Ասուլիսի ավարտին կրթահամալիրի հյուրերը իրենց գոհունակությունը հայտնեցին հյուրընկալության պայմանների, ջերմ ու տրամադրող սեբաստացիական միջավայրի համար՝ նշելով, որ ամեն տարի հաճույքով են մասնակցում էքսպո ցուցադրություններին: Սա հրաշալի առիթ է իրենց աշխատանքների կատարելագործման, նոր ծանոթությունների, փորձի փոխանակման համար: Իսկ  Տիար Բլեյանը ներկաներին առաջարկեց հետևյալ երեք պայմանները.

  1. Միասին ապրել ճամբարային կյանքով, անցկացնել հետաքրքիր ու հագեցած օրեր, մասնակցել երևանյան մշակութային ծրագրերին համատեղ կերպով: Որպեսզի չլինեն միայն կրթահամալիրցիները, և ավելի արդյունավետ լինի համագործակցությունն ու ընկերությունը:
  2. Ցանկալի է ավելի շուտ սկսել էքսպոյին պատրաստվելու աշխատանքները, որպեսզի տեղը, դիրքը հարմար լինի, ընթացիկ աշխատանքները՝ հստակ պլանավորված: Կարևոր է այդ ամենը լավ, գրագետ ներկայացվի մեդիայում, որ մարդիկ կարողանան նաև առցանց հետևել ու մասնակցել:Այ սա կլինի ապրել ճամբարային կյանքով, համատեղ աշխատել, իրար փորձ փոխանցել, խառը՝ սեբաստացիական և ոչ սեբաստացիական խմբեր ձևավորել:
  3. Եվ երրորդ առաջարկը վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հասցրել հայտագրվել. նրանք դեռ ունեն ժամանակ: Իսկ կրթահամալիրում ամեն ինչ արվում է մրցույթի հավասար պայմանները ապահովելու համար: «Մենք արդեն տպավորված ենք այս խաղաղ, ստեղծագործ միջավայրով, չկան փակ տարածքներ, արգելքներ, պահակներ, մնում է մտածել ու գործել, դրա համար մատչելի բոլոր պայմաններն ապահոված են,-իր խոսքը եզրափակեց կրթահամալիրի տնօրենը՝ բոլորին հրավիրելով մասնակցելու ձմեռային ճամբարի ամփոփիչ համերգ-ներկայացմանը»:

Նյութն՝ այստեղ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s