Ֆլեշմոբյան պատումներից

Շնորհակալություն խմբապետներին՝ Վաչեին, Արենին և մեր խմբի սովորողներին. երկու օրում ինը պար, տասներկու երգ են ինձ սովորեցրել:

Օրվա տպավորություններով կիսվում են Միլենա Մարկոսյանը և Էլինա Գրիգորյանը:

Տեսանյութը դիտեք՝ այստեղ:

Նկարահանումը՝ Ազատուհի Հարությունյանի:

Հետգրություն՝ լռությանը սովոր գրադարանի աշխատողները, ընթերցողները մեր խմբի պարային ոգով համակվելով՝ չդիմացան, եկան ու սկսեցին պարել մեզ հետ: Բա սկզբում չէիք միանում…#Հիրուր-խեդ:

Չես կարող տեսնել ուժը, ոգին ու չխաղաղվել

Գրքատոն ֆլեշմոբի խոհերով

Նկարները՝ Միջին դպրոցի ենթակայքում։

Ձյունառատ, արդեն երկարատև ու չնահանջող ցուրտ ձմռանը դիմանում ենք` շարժվելով, կրթահամալիրյան ակտիվ կենսակերպով: Բա ո՞նց, շարժումը կյանք է, կյանքը՝ շարժվողինը: Ակտիվ դաս-պարապմունքներից հետո նորից չենք անցնում պասիվ դրության. այս անգամ հասանք Ազգային գրադարան, որտեղ 8-9-րդ դասարանների սովորողների հետ գրքատոն գրական, մշակութային ֆլեշմոբ կազմակերպեցինք՝ նվիրված մայրենի լեզվի օրերին: Ինչպես գրադարանի տնօրենը նշեց. «Պատմության մեջ երբևէ չի խախտվել գրադարանի լռությունը…», բայց  էլ ովքե՞ր պետք է «խախտեին լռությունը», եթե ոչ՝ սեբաստացիները` իրենց թարմ շնչով, նեղ սահմաններ, դոգմաներ չհանդուրժող տարբերվող տեսակով:

Շարունակել կարդալ

Գրքատոն նախագիծ․ ֆլեշմոբ Ազգային գրադարանում

Ֆլեշմոբ Հայաստանի Ազգային գրադարանում

nla1

Նախագծի մասնակիցներ` 8-9-րդ դասարանների սովորողներ

Նախագծի իրականացման վայրը`  Ազգային գրադարան

Նախագծի իրականացման օրը, ժամը`  փետրվարի 27, ժամը` 13:30:

Ծրագրում՝ Շարունակել կարդալ

Դդմածես. թողարկումը Հանրային ռադիոյում

16196537_1402362516461952_1601723427_o-300x220Հայաստանի Հանրային Ռադիո |FM 107.7|

Փետրվարի 16-ին  «Զարթուցիչ» հաղորդման առավոտյան թողարկմամբ կարող եք լսել կրթահամալիրում կազմակերպված

Ղափամայի տոնին նվիրված հաղորդումը :

Ժամը՝ 08:10: Շարունակել կարդալ