Հանդիպում տիկին Բաքրաձեի հետ

img_9322-278x173Այսօր՝  փետրվարի 10-ին, կրթահամալիրի «Հարթակ» ակումբի հյուրն էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին՝ Եկատերինա Բաքրաձեն: Հանդիպմանը ներկա էինք նաև մենք՝ Միջին դպրոցի սաներս, ինչպես նաև կրթահամալիրի Ավագ դպրոցի Վրացախոսների ակումբը: Ծափողջույններով դիմավորեցինք մեր հյուրին: Հանդիպումը բաժանված էր երեք մասի: Սկզբում ներկաները հնչեցրին բազմաբնույթ հարցեր՝ լսելով հետաքրքիր պատասխաններ: Տիկին Բաքրաձեն մեզ պատմեց իր մանկությունից, կյանքից, իր ընտանիքից և ընտրած մասնագիտություններից, գործունեությունից: Այն հարցին, թե ո՞րն է իր սիրած վայրը մեր երկրում, նա պատասխանեց. «Հայաստանում կան շատ տեսարժան վայրեր. առանձնապես գեղեցիկ է Գառնի Գեղարդը, իսկ Երևանում ամենասիրելի   վայրերն են՝  Հյուսիսային պողոտան  և Սիրահարների այգին»:

Տիկին Բաքրաձեն առանձնապես տպավորված էր նաև մեր կրթահամալիրի ջերմ և տրամադրող միջավայրով, որտեղ սովորողները ունեն մտքի, խոսքի ազատություն: Նա խոսեց նաև հայ-վրացական փոխգործակցային հարաբերությունների մասին և նշեց, որ ցանկալի կլինի այն շարունակական բնույթ կրի՝ հագեցած նոր ու հետաքրքիր ծրագրերով: Հարց ու պատասխան մտերմիկ զրույցը ամփոփվեց միասնական երգով: Իսկ հանդիպման մյուս հատվածում սպասվում էր «համեղ» անակնկալը. տիկին  Բաքրաձեին  հյուրասիրվեց վրացական խոհանոցի համեղ ուտեստներ: Դեսպանի տիկինը շատ տպավորված էր ու հիացած  այս հանդիպումից, որը նպաստավոր հարթակ դարձավ ապագայում հայ-վրացական փոխգործակցությունն ու կրթական փորձի փոխանակումը առավել արդյունավետ դարձնելու համար:

Նյութի հեղինակ՝ Շուշան Հակոբջանյան, 8-4 դասարան:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s