Այց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ․ լուսաբանումներ

18009941_1172857686170307_9244635_n 18009937_1172860926169983_287116497_n 18034796_1172860882836654_1379890210_n

Ապրիլի 18 –ին մեր դասարանի մի խմբով գնացել էինք Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոն, որտեղ մեզ սպասվում էր հանդիպում-բաց դաս կենտրոնի փոխտնօրեն՝ Մհեր Հովհաննիսյանի հետ: Առաջին անգամ էի լինում ԵՊՀ-ում․ շրջեցինք Հայ-վրացական հարաբերությունների, Ցեղասպանագիտության, Քարտեզագրության, Հայ-քրդական առնչությունների, Սփյուռքագիտական հետազոտությունների, Հայ-օսմանական առնչությունների և այլ բաժիններում, տեսանք, թե ինչպես են ուսանողները իրենց գիտական նյութերը գրում, ինչպես են նորագույն տեխնիկաներով սկանավորվում գրքերը, կազմվում, տպվում քարտեզները, աշխարհագրական ատլասները, որոնք օգտագործվում են դպրոցներում աշխարհագրության դասերի ընթացքում: Երբ տեսա ասպիրանտների աշխատանքը, ինձ հետաքրքրեց, թե ինչպե՞ս են նրանք գրում գիտական նյութեր, գրքեր: Փոխտնօրենը շատ հասկանալի ձևով մեզ բացատրում էր, թե ինչպես են անում այդ աշխատանքը, ինչ ճանապարհ պետք է անցնի մարդ գիտնական դառնալու համար, ինչ խոսք, գրավիչ թվաց այդ բարդ աշխատանքը: Ապա եղանք նաև Հայագիտական գրադարանում, այնտեղ մեզ համար հաճելի անակնկալ էին պատրաստել. նոր ու հետաքրքիր բազմաթիվ գրքեր ստացանք՝ որպես նվեր մեր կրթահամալիրին, որպեսզի մենք էլ կարողանանք օգտվել դրանցից: Այնուհետև բաց դաս-զրույց ունեցանք պարոն Հովհաննիսյանի հետ, ով մեզ ներկայացրեց իրենց ծրագրերը, կայքերը, վերջիններս շատ օգտակար բաժիններ, նյութեր ունեն, որոնք մեզ անհրաժեշտ են օրինակ՝ պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի դասերի համար: Շատ հետաքրքիր բաներ սովորեցինք, օրինակ՝ ինչպես պետք է ճիշտ և գրագետ օգտվենք որոնողական համակարգերից (օրինակ՝ google-ից), որպեսզի անհրաժեշտ նյութերը հեշտ գտնենք, իմացանք, թե վիկիպեդիա կայքից օգտվելիս ինչ նրբություններ պետք է հաշվի առնենք՝ սխալ տեղեկատվություն չվերցնելու համար: Համացանցից օգտվելու կանոնների, խնդիրների մասին տեղեկացանք:

Նյութի շարունակությունը և նկարները՝  ԱՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԲԼՈԳՈՒՄ։

 

18034592_1172854396170636_244940219_n

Այցելություն Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ (ԵՊՀ)- նյութը ՄԱՐԻՆԵ ԻՇԽԱՆՅԱՆԻ ԲԼՈԳՈՒՄ։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s