Ամենամյա մայիսյան հավաք․ հանդիպում Լիլիթ Մելիքյանի հետ

Снимок-экрана-2017-05-13-в-2.08.13-300x187Լուսաբանման, հարցազրույցի հեղինակ՝  Վաչե Խաչատրյան։

Ամենամյա մայիսյան հավաքի երրորդ օրը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հյուրն էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ազգային տարազների ոճավորման մասնագետ, դիզայներ, նկարիչ՝ Լիլիթ Մելիքյանը: Սովորել է Մանկավարժական համալսարանի նկարչական դիզայնի և ոճավորման ֆակուլտետում:

Հանդիպման սկզբում Լիլիթ Մելիքյանը ասաց․«Պատերազմից հետո ոչ ոքի չէր հետաքրքրում մեր դիզայնը, առավելագույնը, որ  կարող էինք անել, խանութների համար պաստառներ ձևավորելն էր: Ապրելու խնդիրը ավելի մեծ էր, քան դիզայնի հարցերով զբաղվելը: Սակայն մենք մեր հույսը չկորցրինք  և մտածում էինք, որ քսան- քսանհինգ տար հետո անպայամն այն կդառնա արդի և այդպես էլ եղավ»: Նշեմ, որ մեր հյուրը սովորել է եռաչափ մոդելավորում Եվրոպայի առաջատար հալամսարաներում, մասնավորապես Փարիզում, Մարսելում:

Սովորում էինք համակարգիչներով, ես մտածում էի՝ ինչպե՞ս կարող եմ այս աշխատանքը կատարել, չէ՞ որ Հայաստանն ու համակարգիչը շատ հեռու բաներ էին,  չկար նորմալ համակարգիչ, բայց ի ուրախություն ինձ, այժմ ամեն ինչ լավ է,-հավելեց հյուրը:

Տիկին Մելիքյանը պատմեց, որ երբ իրեն հրավիրեցին «Տերյան» մշակութային  կենտրոնում աշխատելու՝ որպես տնօրեն, նա այդ ժամանակ Բրաբիոն ծաղիկների խանութներից մեկի տնօրենն էր: Իսկ իրեն ընտրել էին,  որովհետև ուներ մի քանի մասնագիտություն  և գիտեր մի քանի լեզուներ: Եվ նա ամենահարմար թեկնածուն էր , որ կարող էր զարգացներ մշակույթի կենտրոնը:

Վ․Տերյանի նամակների և գրություների հսկայական մասը պատկանում է ինձ և իմ ընտանիքին:  Աշխատելու ընթացքում հրապարակվեց մի մասը, սակայն, ցավոք սրտի, ամբողջովին չստացվեց հրապարակել, որովհետև շատ հանգամանքներ  թուլյ չէին տալիս: Այսպես դարձա մշակույթի կենտրոնի տնօրեն և այն փոխեցի հիմնովին: Երբ սկսեցի աշխատել ինստիտուտում, երեխաներին տանում էի Հայաստանի  յուրահատուկ վայրերը  և հետաքրքիր նախագծեր արեցի:  Առաջին հագուսը, որ մոդելավորեցի, ինձ համար էր․ վերցրի Արցախի ազգային տարազի նախշեր և նկարեցի, քանի որ այն շատ հարուստ է, բայց այդ հարստության հետ մեկտեղ մարդիկ շատ քիչ տեղեկություներ ունեն դրա մասին: Կանաչ վերնաշապիկիս վրա նկարեցի այդ նախշերը՝ ցանկանալով  տարբերվել այդ միջոցառմանը, լինել բոլորի ուշադրության կենտրոնում,- ասաց Տիկին Մելիքյանը:

Այն հարցին,  թե աշխատանքի ընթացքում ինչի՞ց կամ ումի՞ց է ոգեշնչվում, տիկին Մելիքյանը պատասխանեց․«Ըստ իս, աշխատանքի ընթացքում ոգեշնչվել չի կարելի  ինչ-որ մեկով կամ ինչ-որ բանով, որովհետև այն խանգարում է ստեղծել քո սեփականը, իհարկե, մենք մեր ամբողջ կյանքն ենք ոգեշնչումով ապրում, բայց աշխատանքում այն շատ է խանգարում»:

Նա խոսեց  նաև պարային խմբերի հագուստի ոճավարումից և ասաց, որ ժողովրդական պարերը ստեղծված չեն մի ամբողջ գյուղի կամ ծեսի շուրջ, այլ ստեղծված են մեկի կողմից:

-Մի անգամ ինձ մոտ եկավ «Բերդ» պարը բեմադրող մի պարուսույց և ասաց, որ իրեն հարկավոր է պարին  համապատասխան ոճավորված հագուստ: Եվ դա այն դեպքում, որ այդ պարողները սկզբից հանդես  էին  գալու՝ որպես ամերիկացի խուլիգաններ, ովքեր հանկարծ սկսել էին պարել: Ես ասացի, որ չեմ կարող ոճավորում տալ,  քանի որ չեմ ընկալում պարի իմաստը։

Եվ այսպես վերջացավ հանդիպումը ոճավորողի հետ: «Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի կողմից նրան նվիրվեց վզնոց և կավե մոմակալ: Տիկին Մելիքյանը մեզ նաև հրավիրեց ազգային տարազների ցուցահանդեսին։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s