Գովազդային հնարքներ, լրագրական խաղեր

cropped-78f64dbc7f0d60bd93b74e3b20f68915.jpg

 

Գովազդը՝ հեռուստաեթերում, թերթ-ամսագրերում և փողոցներում

Լրացուցիչ գրականություն՝ Հոդված 1 , Հոդված 2:

Հարցեր անհատական հետազոտական  աշխատանքի համար

  • Ի՞նչ նկար է օգտագործված, ինչո՞ւ:
  • Կա՞ արդյոք առաջնորդող/խմբագրական, ինչի՞ մասին է:
  • Ինչպիսի՞ն է էջի ընդհանուր ձեւավորումը:
  • Ո՞ր էջին են, որքանո՞վ են աչքի ընկնում, գույն/չափ:
  • Ի՞նչ տեքստ է օգտագործվում գովազդում, կա՞ն համոզող բառեր:
  • Ի՞նչ պատկեր/լուսանկար/գրաֆիկա է օգտագործված:
  • Ինչո՞վ ու ինչպե՞ս է ազդում գովազդը, ունի՞ թաքնված իմաստ։
  • Կա՞ օգտագործված խնդիր-լուծում ժանրը․ ինչպիսի՞ տեքստ է օգտագործված։Վարժություն
  • Աշակերտները բաժանվում են խմբերի եւ օրվա ընթացքում պատրաստում են փոքր ֆոտոռեպորտաժներ տրված թեմաներով պատրաստում : Ֆոտոշարքը կամ ֆոտոռեպորտաժը կարող է բաղկացած լինել 5-7 նկարից եւ պետք է հնարավորինս ընդգրկուն ներկայացնի թեման` դեմքեր, հույզեր, ընդհանուր կադրեր, որոնցում երեւում է ընդհանուր իրավիճակը, մանրամասներ, գործողություններ…
  • Խումբ 1 — Դաս – մի քանի լուսանկարների շարքով ցույց տալ որեւէ դասի ընթացք:
  • Խումբ 2 — Ճաշարանում- ցույց տալ` ինչպես է աշակերտը որեւէ բան գնում ճաշարանում եւ համտեսում:
  • Խումբ 3- Դասամիջոց – ցույց տալ միջանցքում տիրող իրարանցումը:
  • Խումբ 4 — Կանգառում – ցույց տալ` ինչպես են մարդիկ սպասում տրանսպորտի, ինչպես են երթուղայինները կուտակվում կանգառում:
  • Խումբ 5-  Ֆիզկուլտուրայի դաս –ցույց տալ դասի ընթացքը, մարզումներ, խաղեր:

ՀՀ-3-ԲՋՋԱՅԻՆ-ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐ

VivaCell MTS Turtle

«Ջան-ջան օրական»

Super 0 օրական

«Super BIT»

«Super զույգ»

Govazd— թաքնված հնարքներ։

Վարժություն

Ստեղծել խաղային իրավիճակներ ըստ հետեւյալ օրինակներից մեկի կամ մի քանիսի:

 Իրավիճակ 1

Հեռախոսային կապի օպերատորի բաժանորդները ակցիա են անցկացնում դժգոհելով կապի վատ որակից եւ հաճախորդների վատ սպասարկումից: Մի քանի օր անց նույն օպերատորը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնում է տեսազանգի նոր ծառայություն եւ լրագրողներին նվիրում է նոր հեռախոսներ` իբրեւ թե նոր ծառայությունը փորձարկելու համար: Կարելի՞ է արդյոք վերցնել այդ հեռախոսները: Իսկ վերցնելուց հետո կարելի՞ է քննադատել ընկերությանը:

Աշակերտները բաժանվում են խմբերի` ըստ դերերի: Խմբերի ներկայացուցիչները խաղում են դերերը` ըստ խմբում նախապես քննարկած սցենարի:

Խումբ 1-  Հեռախոսային կապի օպերատոր՝լրագրողին նվիրում է հեռախոս եւ պատճառաբանում այդ քայլը այնպես, որ լրագրողը վերցնի:

Խումբ 2 – Լրագրող՝  Որոշում է` վերցնե՞լ հեռախոսը, թե՞ ոչ: Ապա խմբագրին բացատրում ու արդարացնում է իր որոշումը: Նաեւ որոշում է, թե ինչպիսի նյութ է գրելու հեռախոսային կապի օպերատորի մասին, խոսելու՞ է բաժանորդների դժգոհությունից, թե՞ ոչ:

Խումբ 3 – Խմբագիր՝  Որոշում է, ինչ ասել լրագրողին.

Ա) եթե նա վերցնում է  հեռախոսը:

Արդյո՞ք դա նորմալ է:

Եթե նորմալ չէ՝ արդյո՞ք պատժում է լրագրողին: Արդյո՞ք թույլ է տալիս, որ լրագրողը լուսաբանի այդ օպերատորի աշխատանքը:

Արդյո՞ք վերադարձնում են հեռախոսը:

Բ) եթե նա չի վերցնում հեռախոսը:

Արդյո՞ք ճիշտ է անում: Ինչու՞:

Ինչպիսի՞ն պիտի լինի լրագրողի նյութը:

 Իրավիճակ 2

Լրագրողը տեղեկանում է, որ կաթնամթերքի արտադրության խոշոր արտադրամասում կաթի որակի հաշվին գումարներ են լվացվում: Տեղեկությունը հայտնել է նրա ծանոթը, որն աշխատում է արտադրամասում, բայց վախենում է կորցնել աշխատանքը եւ չի ուզում բացահայտորեն խոսել կեղծիքի մասին: Ի՞նչ ճանապարհներով լրագրողը կփորձի պարզել եղելությունն ու հրապարակել տվյալները: Ի՞նչ պիտի անի լրագրողը:

Աշակերտները բաժանվում են խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պիտի քննարկի ու արդարացնի նշված մոտեցումներից մեկը:

Մոտեցում 1 – Լրագրողը պիտի պաշտոնական հարցում ուղարկի կաթնամթերք արտադրողին եւ պահանջի փորձաքննության արդյունքները,  անհրաժեշտության դեպքում հետեւողականորեն  բողոքարկի, դիմի դատարան, ստանա իրեն անհրաժեշտ նյութերը: Հարցազրույց պիտի խնդրի կաթ արտադրող կազմակերպության տնօրենից: Դիմի դաշտը կարգավորող վերադաս մարմնին: Եթե, ի վերջո, չկարողանա որեւէ այլ աղբյուրից ստանալ այդ տեղեկությունը՝ չպիտի հրապարակի:

Մոտեցում 2— Լրագրողը պիտի հրապարակի տեղեկությունը` «մեր հավաստի աղբյուրը տեղեկացնում է» ձեւակերպմամբ, քանի որ կարեւոր է հասարակության` այդ լուրն արագորեն իմանալու իրավունքը:

Մոտեցում 3 — Լրագրողը պիտի փորձի դիմակի մեթոդով ներթափանցել արտադրամաս  եւ անցկացնել սեփական հետաքննություն: Դիմակի մեթոդն այն է, երբ լրագրողը թաքցնում է իր մասնագիտությունը եւ այլ անվան տակ կամ այլ մասնագետի <<դիմակով>> փորձում է  տեղեկություն ստանալ:  Օրինակ, լրագրողը կարող է փորձել արտադրամասում գործի ընդունվել որպես բանվոր, պահակ, ադմինիստրատիվ աշխատակից, ու ներսում նկարահանել, արձանագրել խախտումները` այդպիսով ապահովելով իր տեղեկությունների հավաստիությունը:

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s