Երկարաժամկետ խմբային նախագծային աշխատանք
Լրագրական ակումբի աշխատանքների մեկնարկը՝ մայիսի 10
Հանդիպման օրերը՝ յուրաքանչյուր երկուշաբթի և շաբաթ, ժամը՝ 14:20-16:00
Մայիս ամսվա հանդիպման օրերը՝ 11, 13, 15, 20, 22, 27, 29:
Նախագծի նպատակը, խնդիրները՝
- Պատանիներին բացատրել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը
- Ինչո՞վ է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից
- Ի՞նչ հիմնական հասկացություններ կան, ի՞նչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները
- Տեքստի հետ աշխատելու նրբություններ՝ տեքստի գրագետ կառուցում, տեխնիկա, տեքստերի վերլուծություն
- Ինչպե՞ս լինել գրագետ մեդիա սպառող, ստանալ մեդիագրագիտության գիտելիքներ տեսական, գործնական աշխատանքերի միջոցով։
Աշխատանքների կազմակերպման ուղղությունը, ձևաչափը՝
Առաջարկվող նյութերի ուսուցանումը , մեդիայի աշխատանքներին ծանոթացումը կկատարվի դիտումների, քննարկումների, հետազոտական, հեղինակային-ստեղծագործական աշխատանքների, խաղերի, մեդիա ոլորտի մասնագետների հետ հանդիպումների, բաց-դասերի միջոցով։
Վայրը՝ կրթահամալիրում, ինչպես նաև կրթահամալիրից դուրս՝ իրականացվող տարբեր նախագծային աշխատանքների դեպքում։
Առաջարկվում է ծանոթանալ Լրագրական ակումբի ընդունելության ծրագրին ։
Մայիս ամսվա դասընթացների թեմաները, վայրը, ձևաչափը՝
Հանդիպում-բաց դասեր՝
Դասընթացի թեմաներ՝
- Ժուռնալիստիկայի համառոտ պատմություն․ զարգացման փուլեր։
- Մեդիայի ասելիքը՝ քննարկում-ծանոթություն, վարժություններ՝ ըստ հարցերի։
- Լուրի բնութագրիչները․ Ի՞նչ է ինֆորմացիան, ի՞նչ է լուրը + մեդիաբառարան։
- Մեդիայի պատմություն, լրատվամիջոցների ներկա դաշտը։
- Թերթեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ․ նախնական գիտելիքներ, առաջադրանքներ։
Հետազոտական աշխատանք- Թեման՝ ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առցանց թերթերն ու ամսագրերը, ռադիոները»․ տարվող աշխատանքները։
Պատրաստում ենք հաղորդում ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի ծննդյանն ընդառաջ։
Ուսումնական հոլովակ, ռեժորտաժ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այգում․ հանդիպում-պարուսուցման դաս սփյուռքահայ երիտասարդների հետ։
Միջին դպրոցի ընթացիկ իրադարձությունների լուսաբանումներ։