Տիեզերքը պտտվում է «ընթերցողի առանցքի» շուրջ

pizap-21Ընթերցողը մինչ իր մահը ապրում է հազարավոր կյանքեր, իսկ նա, ով չի կարդում ապրում է ընդամեն մեկ կյանք։ (Ջորջ Մարտին):

Տեղեկատվական հոսքերի ժամանակակից աշխարհում մարդիկ ապրում և շնչում են «նոր դարի թթվածին» համարվող տեղեկատվությամբ («ինֆորմացիայով»)։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած մեծ հնարավորությունները կարծես ժամանակ չեն թողնում ընթերցելու ասենք՝ թերթեր, ամսագրեր, գրքեր տպագիր տարբերակով․ ամեն ինչ պատրաստի մատուցված  է առցանց հարթակում, որը ժամանակ և միջոցներ խնայելու հարմար տարբերակ է։Բայց, եկեք չմոռանանք, որքան էլ կատարելագործվի ընթերցելու հարմար միջոցներն ու տարբերակները, տպագիր տեղեկատվամիջոցները անփոխարինելի դեր ունեն մեր կյանքում։ Շարունակել կարդալ

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ». Ո՛չ սերը, ո՛չ ազատությունը հեշտ չի տրվում․․․

IMG_0022Այսօր կրթահամալիրում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլին պատասխանեցին համատեղ գործընկերությանը վերաբերող հարցերին, խոսեցին նոր ու հետաքրքիր նախագծերի մասին՝ ամփոփելով նաև պլեներային շաբաթը։ Հանդիպմանը ներկա էին կրթահամալիրի և Ախալքալաքի՝  Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի մանկավարժներն ու սովորողները։  Շարունակել կարդալ

Հունիսյան փաառատոնային շաբաթ․Երբ «լցնում» ես ակնդրին և ունկնդրին

img_782308Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այսքան սեր ու համերաշխություն է տիրում սեբաստացիական ընտանիքում, որտեղ գործում ես, ապրում, սիրում, ներում, զարմանում․․․Մի բան, գոնե ինձ համար, հասկանալի է, հատկապես փառատոնային շաբաթվա օրերին․ այդ միջավայրը վիրթուալ չէ, այն կա, կա շնորհիվ արվեստի, երբեք չընդհատվող, չննջող ստեղծարար մտքի։ «Դրսում» անտարբերություն է, ամենաթողություն, իսկ ներսդ խաղաղվել, լցվել է ուզում։ Շարունակել կարդալ

«Շրջիկ լրատու»․ ճամբարային գիշերակաց

Օրվա մասին իր տպավորություններով կիսվում է  Դավիթ Առաքելյանը։  Այսօր երեկոյան պետք է հանդիպեինք միմյանց Միջին դպրոցում։ Իսկ ինչո՞ւ․․․ Պետք է գիշերը անցկացնեինք դպրոցում։ Երբ հանդիպեցինք միմյանց, որ արդեն մնալու ենք դպրոցում, մի տեսակ անհավատալի էր, ուրախություններիս չափ ու սահման  չկար։ Սկզբում երաժշտություն էինք լսում, երգեր երգում ու մեր ընթրիքը պատրաստում։ Էլ ի՞նչ մտածելու բան ունեինք, ուրախ մթնոլորտը կար, համեղ սնունդը կար։ 

Շարունակել կարդալ

Ճամբարային գիշերակացի պատումներից․ ամեն գեղեցիկ ավարտ մի նոր լավի սկիզբ է

Ճամբարային վերջին օրվա իր տպավորությունների մասին պատմում է լրագրող Մարինե Իշխանյանը։

Նկարները՝ բլոգում։

Ամառ 2017-ի ամենախենթ ու ակտիվ ջոկատը որոշեց ճամբարային վերջին օրերը դարձնել անմոռաց ու հիշարժան․ որոշեցինք ու մնացինք դպրոցում։ Ի դեպ, այդ գաղափարը կար ճամբարայի առաջին իսկ օրվանից․ պատրաստվում էինք, որոշում, թե որտեղ ենք քնելու, ինչ նախագծեր ենք անելու և այլն։ Շարունակել կարդալ

ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանի այցը՝ ճամբարային օրակարգով

Շրջայցի մասին լրատվության շարունակությունը ընթերցեք Միլենա Մարկոսյանի բլոգում։

Հունիսի 8-ին մենք՝  Լրագրողական ակումբի սովորողներով գիշերեցինք դպրոցում։ Գիշերը խաղացինք, պարեցինք, երգեցինք, նաև պատրաստվեցինք մյուս օրվա կայանալիք ասուլիսին Տիար Բլեյանի հետ։ Շարունակել կարդալ