«Շրջիկ լրատու»․ երաժշտական ու հաճելի ցուցահանդես

Այսօր՝ հունիսի 7-ին, Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ ցուցահանդես։ Լրագրողական ակումբը իր մշտական ուրախ տրամադրությամբ շտապում էր Հյուսիսային դպրոց, քանի որ մեր ջոկատի նկարչուհի Սյուզիի նկարները նույնպես փակցված էին ցուցասրահի պատերին։ Մեր խմբի սովորողները պարում են, երգում, նկարում, այդ պատճառով էլ ամենայուրահատուկ ու ամենապայծառ ջոկատն ենք։ Ցուցասրահում ցուցադրվում էին Միջին և Ավագ դպրոցի սովորողների նկարները։ Բոլորն էլ շատ գեղեցիկ ու յուրահատուկ էին։ Մենք շրջեցինք, բոլոր նկարները տեսանք և մեր գնահատականը տվեցինք։ Քիչ անց մեզ միացավ Տիար Բլեյանը և մթնոլորտը միանգամից փոխվեց։ Երգեցինք, պարեցինք «Սովորղ֊սովորեցնող» նախագծի երեխաների հետ։ Ցուցահանդեսից հետո գնացինք հանդպիման «WMare» ընկերության հայտի ծրագրավորողների հետ։ Ճիշտն ասած՝ այնքան էլ տեղեկացված չէինք ծրագրավորող հյուրերի մասին, բայց երբ սկսեցին խոսել ֆիզիկայի օրենքների, հաջողության հասած, մեծ կամքի տեր անհատների, գովազդային արշավների, մարկետինգի մասին, մենք սկսեցինք ոգևորված հարցեր տալ։ Նրանք նաև պատմեցին ծրագրավորողի մասնագիտության մասին և խորհուրդներ տվեցին մեզ ու ավելի փոքր երեխաներին։ Հետո եկանք դպրոց, քննարկեցինք մյուս օրվա անելիքները ճամբարում․ թեժ օր է սպասվում։ Հետևեք մեր ակումբի լրատվությանը, բաց չթողնելը խրախուսվում է։))

Նյութի հեղինակ՝ Մարինե Իշխանյան։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s