«Շրջիկ լրատու»-ն ճամբարային ջոկատներում

18871467_1217707991685276_1280353603_n«Շրջիկ լրատու» նախագծի այսօրվա պատասխանատուներն են Մարինե Իշխանյանը և Մանե Բարսեղյանը:

Կազմ-պատրաստ՝ զինված բեյջերով ու թղթով սկսեցինք շրջել ճամբարային տարբեր ջոկատներով և տեսնել, թե ինչ նախագծային աշխատանքներով են զբաղված: Դե, իհարկե, առաջինը սկսեցինք Լրագրողական ակումբի ջոկատից: Այստեղ, կարելի է ասել, սովորողները տարաբնույթ աշխատանքներով էին զբաղված։ Մի մասը գորգագործության դասին թղթի վրա արված էսքիզը տպեցին կտորի վրա, որպեսզի աշխատեն, սովորողների մյուս մասն էլ զբաղված էին հայկական զարդանախշերով կարպետ գործելով: Ապա մեր խումբը բրուտանոցում ավարտին հասցրեց սկսած աշխատանքները: Ի դեպ, քանի որ վաղը մեր ջոկատում հանդիպում-բաց դաս է սպասվում «Վան» ազգարական երգի-պարի խմբի հետ, մենք պատրաստվում էինք՝ նորից հիշելով ազգային երգերն ու պարերը, կոմիտասյան տասը երգերը:

Քանի որ սկսվել է «Թարգմանչական ստուգատեսը», Ընկեր Ալլայի և ընկեր Լուսինեի ջոկատը թարգմանություն էր անում անգլերենից և ռուսերենից, իսկ ընկեր Անուշի ջոկատում արդեն ստուգատեսի հայտերն էին լրացնում: Ընկեր Հերմինեի ջոկատը ավարտել էր իր աշխատանքները, այդ պատճառով ինտելեկտուալ խաղեր էին խաղում: Երևի թե ամենահետաքրքիր մթնոլորտը ընկեր Լիլիթի ջոկատում էր, նրանք բատիկա ներկերով կտորի վրա իրենց ջոկատի դրոշն էին պատկերում: Ընկեր Էմանուելն էլ աշխարհագրական մենամարտեր դասի շրջանակում շատ հետաքրքիր ու պատկերավոր կերպով բացատրում էր մոլորակների մասին։

Հեղինակ՝  Մարնե Իշխանյան։

18928283_1217708035018605_449315485_n 18893175_1340797769301640_6131724863297988630_n 18928557_1217682168354525_662072882_n         18985560_1217660685023340_1414419077_n

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s