Շրջայց կրթահամալիրում. սպասե˚նք ավանդական ու զոնային համակարգերի մայրամուտին

Պատկերասրահ

Կրթական շրջայց  կատարելու նպատակով հուլիսի 18-ին կրթահամալիրի հյուրն էր Երևան քաղաքի ավագանու հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով կրթահամալիրի տնօրենի, սովորող-դասավանդողների ուղեկցությամբ շրջեց տարբեր դպրոցներով, ծանոթացավ ընդհանուր կրթական-պարտեզային միջավայրին, դպրոցների հարակից տարածքների հրատապ լուծման կարիք ունեցող որոշ խնդիրներին, պատասխանեց օրակարգային հարցերին:

Լրատվական ռադիոյի հարցազրույցը Արայիկ Հարությունյանի հետ

Հուլիսի 18-ի օրը սկսվեց կրթահամալիրի տնօրենի, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կրթահամալիրի դպրոցներով  կատարած շրջայցով: 

Հարցազրույցը` լրագրող Աննա Հովհաննիսյանի:

Շարունակել կարդալ

Կոլորիտով քաղաքի ֆենոմենը

Իտալական հին ֆիլմեր հիշեցնող այս քաղաքում ամեն ինչի մեջ կոլորիտ ու իսկական կյանք կա՝ սեւ թավշյա քարով հին տների, նեղլիկ փողոցների, ջերմ ու մտերմիկ բակերի: Ամեն ինչ տպավորիչ էր: Մնում է, որ այս ամենը պահպանեն, սա անգնահատելի հարստություն է։

Նախագիծն՝  այս հղումով։

Ֆոտոռեպորտաժը՝ Լիլիթ Մադոյանի։

Երաժշտությունը՝ Տիգրան Համասյանի։

Ընթերցանության ֆլեշմոբ Երևան-Գյումրի գնացքում

Մեկնում ենք արվեստաշունչ քաղաք Գյումրի։ «Տիգրան Հայրապետյան» գրադարանից նախօրոք վերցրած Հ․Շիրազի, Ավ․Իսահակյանի, Հովհ․ Գրիգորյանի ժողովածուներն ամենապահանջվածն էին մեր գնացքում։ Ընթերցում էինք՝ անկախ գնացքի աղմուկի, արագ ընթացքի։ Շատ արվեստաշունչ ուղևորություն ստացվեց։

Նյութը՝ այստեղ։

Տեսանյութը՝ Լիլիթ Շահբազյանի։