«Մուտք» ճամբար կրթահամալիրում

Ասում ենք՝ «Մուտք»-ի ճամբար, մի՞թե անվերջ չէ շարունակ մուտքերի մեր զարմանահրաշ աշխարհը։ Առանց մուտքի, դրան նախորդող ու հաջորդող ապրում-սպասումների, ո՞նց կլինի պատասխանատու- երջանիկ մուտք դեպի կյանք, ընտանեկան արժեքներ, հասարակություն, նոր ու բացահայտումներով լի աշխարհներ։ Մուտքի ճանապարհներին ես զգում կյանքի համը, և՛ խավարի, և՛ թե՝ լույսի։ Մուտքային քայլերով ես սովորում պահպանել ու գնահատել կարևորը, արժեքավորը, այն, ինչ անկապտելի է, քոնն է, կշարունակի քոնը լինել կյանքի շրջափուլային մուտքերի ելքերում։ Եվ այսպես՝ կյանքը շարունակ կհոսի քո միջով․․․

Մազաչափ ընթացք, բայց կարևոր արժեքները՝ սերը, ընկերությունը, իրար օգնելու կարողությունն ու պատասխանատու վերաբերմունքը սեփական անձի, դիմացինի, միջավայրի հանդեպ, արդեն իսկ նկատելի է մուտքի մեր ճամբարում։ Տղաները սիրով ու հոգատարությամբ են խնամում իրենց նոր դպրոցի միջավայրը, հարգում ավագ ընկերներին, զինվորի նման պատասխանատու են բռաչափ տարածքի, հողի, մոլորակի նկատմամբ։ Կարծես՝ երբեք էլ ոչ սեբաստացի չեն եղել, սեբաստացի-բանգլադեշյան աշխարհի անբաժան մասնիկը չեն եղել։

Մի գդալ սերն է, որը չի պակասել, չի պակասելու․․․

Կարդացեք նաև՝

Մուտքի ճամբարի մեկնարկը․ օր առաջին

Պատմում են ճամբարականները՝ այստեղ։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s