Լրագրական ակումբի ընտրությամբ դասաժամի կիսամյակային անհատական պլան
Նախագծային աշխատանքների մեկնարկ՝ 04.09.17թ․
Հանդիպման օր՝ երեքշաբթի, հինգշաբթի, ժամը՝ 11:00-13:00:
Աշխատանքի բովանդակությունը
- Լրագրական ակումբի դասընթացներ (երեքշաբթի, հինգշաբթի՝ ժամը 11․00-13․00:)
- Սովորողների անհատական նախագծային աշխատանքների կազմակերպում
- Ռադիոթողարկումներ․ Լրատվական ռադիո․ |FM 105.17|
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակութային-կրթական տարաբնույթ միջոցառում-հանդիպում-շրջայց-սեմինար-գիտական հավաքների մասնակցություն, լուսաբանումներ․ լրատվության գործունեություն
- Լրագրողական ակումբի ուսումնական ճամփորդություններ, սեմինարներ
- Ակումբային հանդիպում-բաց դասեր մեդիաոլորտի մասնագետների հետ
- Կրթահամալիրում, ինչպես նաև կրթահամալիրից դուրս իրականացվող կարճաժամկետ|երկարաժամկետ համագործակցային նախագծային աշխատանքներ
- Ամենամյա գիտագործնական հավաքին պատրաստություն, ներկայացում՝ «Լրագրական ակումբը և նրա զարգացումը»
- Ստուգատեսային ճամբարների առանձին նախագծերի մասնակցություն
- Մեդիայի աշխատանքներին ծանոթացումը՝ դիտումների, քննարկումների, հետազոտական, հեղինակային-ստեղծագործական աշխատանքների միջոցով։
Ծանոթացում Լրագրական ակումբի ընդունելության ծրագրին ։
Ակումբային դասերի նպատակը, խնդիրները՝
- Ուսումնասիրել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը
- Ինչո՞վ է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից
- Ի՞նչ հիմնական հասկացություններ կան, ի՞նչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները
- Տեքստի հետ աշխատելու նրբություններ՝ տեքստի գրագետ կառուցում, տեխնիկա, տեքստերի վերլուծություն
- Ինչպե՞ս լինել գրագետ մեդիա սպառող, ստանալ մեդիագրագիտության գիտելիքներ տեսական, գործնական աշխատանքերի միջոցով։
Մեդիալրագրություն ընտրությամբ դասաժամի սովորողներ՝
- Միլենա Հարությունյան
- Սաթինե Տեր-Պետրոսյան
- Հարություն Կագանյան
- Էդուարդ Գույումջյան
- Մարիետա Դալալյան
- Անուշ Բադալյան
- Ռոզա Խաչատրյան
- Լիա Աղաջանյան
- Թագուհի
Համագործակցային նախագծեր
Լրագրողների ակումբը կշարունակի համագործակցային նախագծային աշխատանքը ՀՀռադիոյի, «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի հետ։ Նախատեսվում է համագործակցել նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ։
Դասընթացների թեմաներ՝
Յուրաքանչյուր թեմային կից տրվում է մեդիաբառարան
- Ժուռնալիստիկայի համառոտ պատմություն․ զարգացման փուլեր
- Լուրի բնութագրիչները․ Ի՞նչ է ինֆորմացիան, ի՞նչ է լուրը
- Ավանդական և նոր լրատվամիջոցներ
- Հարցազրույցի ժանր․ կառուցման տեխնիկան
- Թերթեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ․նախնական գիտելիքներ, առաջադրանքներ
- Մեդիայի ասելիքը․ քննարկում-ծանոթություն, վարժություններ՝ ըստ հարցերի
- Ամփոփիչ հարցաշար, մեդիամարտ խաղերի, հոլովակի ստեղծում
- Մեդիայի ներկա դաշտը Հայաստանում
- Հեռուստատեսություն և ռադիո
- Մեդիայի ազատությունն ու սահմանները․ խոսքի ազատություն
- Լրագրողական էթիկա
- Վերլուծում ենք մեդիան
- Գովազդների դերը, կառուցման տեխնիկան, հնրաքները, ասելիքը, տեսակները
- Տպագիր մամուլ․ թերթեր, ամսագրեր, պարբերականներ․․․
- Ձայնը և մեդիան․ ռադիոռեպորտաժի կառուցվածքը, բաղադրիչները
- Պատկերը և մեդիան․ հոլովակի բաղադրիչները՝ ձայն, կադր, երաժշտություն, տեքստ
- Կադրի տեսակները, կադրային մտածողություն
- Նոր մեդիա․ այլընտրանքային մեդիա
- Քննադատական մոտեցում մեդիային։