Լրագրողական էթիկայի կանոններ․ Հարցազրույցի ժանրը

images

Լրագրություն

Վետերաններ ու սկսնակներ, տեսաբաններ ու ռեպորտյորներ, գովազդ պատրաստողներ և հեռուստահաղորդավարներ՝ նրանք բոլորը հետևում են նույն գործընթացին՝

Լրատվության հավաքում— դիտարկումներ, հարցազրույցներ, հետաքննություններ։

Ճշտում- ստուգում՝ պարզելու արդյո՞ք տեղեկատվությունը ճշտգրիտ, լրիվ ու էական է։

Պլանավորում- պատմության ուրվագծում, խմբագրական, տեսություն, գովազդ, նորությունների թողարկում, գովազդային ներդիր, շարադրանք։

Գրելը— մասերն իրար հետ կապակցել մի ձևով, որ լինի հետաքրքիր, պարզ ու համառոտ։

Արտադրություն- Ավարտուն աշխատանքը հարմարեցնել ամբողջին, որը կարող է լինել լրագիր, հաղորդում, տեսահոլովակ։

Լրագրողական էթիկայի սկզբունքները մի քանի կանոններ են ենթադրում.

Ա) Հղում տեղեկատվության աղբյուրին և սրան անմիջականորեն առնչվող՝ հեղինակային իրավունքի հարգումը։

Բ) Երկրորդ պայմանը՝ խուսափել տեղեկատվության ստացման ծածուկ և գաղտնի մեթոդներից, բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն ապահովում հասարակական շահերից բխող տեղեկությունների ստացումը։ Լրագրողը հարկ է միշտ ներկայանա բաց կերպարով, տեղեկություններ հավաքելու համար, ոչ թե թաքցնի իր կերպարը։ Օրինակ՝ “Ես X թերթի լրագրող եմ, ինձ անհրաժեշտ է․․․” կամ “Ես պատանի Լրագրողների ակումբից եմ, ինձ հետաքրքրում է․․․ես կցանկանայի որոշ տեղեկություններ ստանալ և այլն”․․․

Գ) Երբեք և ոչ մի պարագայում չբացահայտել տեղեկատվության գաղտնի աղբյուրները։ Նախ լրագողներին խորհուրդ է տրվում խուսափել նման աղբյուրների օգտագործումից։Ապա նախապես աղբյուրի հետ պայմանավորվել աղբյուրը նշելու կամ գաղտնի պահելու՝ նրա ցանկության վերաբերյալ։ Եթե այս պայմանը խախտվում է, այսինքն աղբյուը բացահայտվում է՝ լրագրողը կկորցնի վստահությունը և կզրկվի աղբյուրներից։ Սա կագավորվում է նաև օրենքով․

Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 5-րդ՝  “Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության” հոդվածն ասում է․

Լրատվության գործունեություն իրականացնողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ այս դեպքերի՝՛

  • Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական շահերի պաշտպանությունը ավելի անհրաժեշտ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու շահագրգռվածությունը։ Այդ դեպքում լրագրողի միջնորդությամբ , դատական քննությունն իրականացվում է դռնփակ։

Երբեմն աղբյուրը լրագրողն տեղեկություն տալիս է չհրապարակելու պայմանով՝  off the record, լավ է միշտ խուսափել նման տեղեկատվությունից, իսկ եթե արդեն պայմանավորվել է, ուստի չպիտի պայմանը՝ չհրապարակելը խախտի։ Միշտ խորհուրդ է տրվում պայմանավորվել, որ զրույցը on the record  է, այսինքն ենթակա է հրապարակման, ընդ որում՝ աղբյուրը նշելու պայմանով։

Հարցազրույց վարելու մասին- տեսադաս։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s