Այսօր, ժամը՝ 10:10-ին կրթահամալիրի գրադարանում հանդիպում ունեցանք գրող և արձակագիր Գրիգի հետ, ով շատ հետաքրքիր զրույց ունեցավ մեզ հետ՝ պատմելով իր նախասիրությունների մասին, անկեղծ պատասխանելով մեր հարցերին: Մենք զրույցի ընթացքում նաև ծանոթացանք նրա ստեղծագործական կյանքին: Չնայած, որ մենք մի փոքր նախապես ուսումնասիրել էինք, ընթերցել ստեղծագործությունները, բայց, ամեն դեպքում, շատ հարցերի պատասխանը գրողից պետք է ստանայինք: Գրիգը մեզ պատմեց, որ պատմվածքների հերոսները և՛ հորինված են, և՛ իրական։ Մի անգամ գրքեր վաճառող մի մարդու մասին էր գրել և իրական մանրամասնությունները շատ էին, ուստի Գրիգը վախենում էր դուրս գալ ու պատահելով այդ իրական մարդկանց՝ պատասխանել նրանց հարցերին: Բայց, երբ տեսավ այդ գրքեր վաճառողին, վաճառողը նրան շնորհակլություն հայտնեց, որ իր մասին գիրք է գրել:
Մենք սկսեցինք էլ ավելի շատ սիրել նրան: Նա շատ հետաքրքիր գրող է: Ես անձամբ հավանում եմ նրա ստեղծագործությունները: Ամենաշատը սիրում եմ «Գուշակություն տառականով» պատմվածքը: Շատ ուրախ ենք, որ հենց այդպիսի մարդու հետ հանդիպեցինք, ով հանդիպման ընթացքում սիրով պատասխանում էր մեր ուղղած բոլոր հարցերին։ Իսկ վերջում էլ բոլորս շտապեցինք Գրիգի մոտ, որպեսզի լուսանկարվենք նրա հետ:
Հեղինակ՝ լրագրող Էմիլիա Այդինյան։