Վարդենիկցիների սեբաստացիական երկրորդ օրը

22730538_1631381106937058_1805479915534344745_nԱրդեն երկրորդ օրն է, որ Վարդենիկ համայնքից ժամանած 20 ակտիվ սովորողներից բաղկացած խումբը երիտասարդական խմբի և ղեկավար Արտուշ Խաչատրյանը եռօրյա այցով հյուրընկալվել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝  «Փնջային հավաք»-ի նախագիծ իրականցնելու նպատակով։

Նախագծային երկրորդ օրը խմբի հետ սկսվեց Մայր դպրոցում, Մարմարյա սրահի ընդհանուր պարապմունքով։ Պարային մի քանի շարժումներ յուրացնելուց հետո, վարդենիկցիները սեբաստացի սովորողների, ուսուցիչների հետ կազմակերպեցին հեծանվաերթ-էկոակցիա ճամփորդություն Երևանյան լճում՝ Սեյրանի բարձունքին, մաքրված հարթակում շուրջպար բռնելով երգով ու պարով։ Որից հետո «Սեբաստիա» համերգասրահում կայացավ համատեղ ասուլիս-քննարկում Վարդենիկից և Կոռնիձորից  ժամանած խմբերի մասնակցությամբ։ Հետաքրքիր զրույցից հետո բոլորը շտապեցին՝ մասնակցելու Մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունքհամերգին, որին ակտիվ մասնակցեցին Վարդենիկի շնորհաշատ երիտասարդները իրենց երաժշտական համարներով։ Տոնախմբության երաժշտական տրամադրությունը վարդենիկցիների հետ տարանք Միջին դպրոցի խոհանոց՝ կազմակերպելով թթուդրեքի արդեն ավանդույթ դարձած արարողությունը։ Հրավիրել ենք մեր խմբին՝ հարիսայի ծեսի օրը միասին վայելելու համատեղ ուժերով պատրաստած թթուն և, իհարկե, հարիսան։ Սպասում ենք։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s