Վերադառնում ենք բարով․իմ տպավորությունները

29243105_175237183286194_1262534155_oԱրդեն երրորդ օրն է, ինչ Վարդենիկից ժամանած խմբով գտնվում էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Տունդարձի ճանապարհին որոշեցի կիսվել իմ տպավորություններով։

Մեզ համար ուսումնական մի նոր միջավայր բացահայտեցինք այս օրերի ընթացքում։  Ամենից շատ ինձ դուր եկավ կատարվող յուրաքանչյուր գործի, անելիքի կազմակերպվածությունը, ուսուցչական միջավայրը, ընդհանուր դրական մթնոլորտն ու սովորողների հյուրասեր տրամադրվածությունը, նրանց ջանասիրությունը, նվիրվածությունը, անկեղծ շփումը։ Հետաքրքիր էր կրթահամալիրի ուսուցիչների ուսուցանելու մշակույթը, հյուրընկալ ընդունումը, դպրոցի մաքրությունը, ինչպես նաև սովորողների հոգու մաքրությունը։ Ես  ինքս եղել եմ Բանգլադեշի այլ դպրոցներում, սակայն նման հրաշալի տպավորություններ ունեցա միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գտնվելու օրերին։ Ես ցանկանում եմ, որ կրթական նման զարգացած միջավայր ունեցող դպրոցն ավելի մեծ առաջընթաց ունենա և մշտապես նոր նախաձեռնություններով աչքի ընկնի, ցանկանում եմ, որ ուսուցիչները մնան  բարի ու լավ սովորեցնող ընկեր սովորողներին, ինչպես որ կան։ Չնայաց նրան, որ այս կյանքում սերը պակասում է ամենուր, ես կրթահամալիրում զգացի ջերմություն և տեսա  բարություն բոլորի աչքերի մեջ․ այդ բարությունը փոխանցվում էր յուրաքանչյուրիս։ Վերադառնում ենք տուն բարով ու սպասում մեր մյուս հանդիպմանն ու հետաքրքիր նախաձեռնություններին։ Շնորհակալ եմ այստեղ գտնվելու հնարավորության համար:

Պատումի հեղինակ՝  Արմինե Կարապետյան․ Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոց, 9-րդ դասարան։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s