Ձայնը և մեդիան. Ռադիո

1

Խոսքի ու ձայնի կարեւորությունըՁայն. ահա թե ինչի վրա է հիմնված ռադիոն: Ճիշտ ընտրված հաղորդավարը, երաժշտությունը, ձայնային անցումներն ամենակարեւորն են լսարանին գրավելու համար: Ունկնդիրը, միայն ձայնը լսելով, կարող է ստեղծել իր սիրելի հաղորդավարի կերպարը, եւ հաղորդավարի խնդիրն է այնպես անել, որ այդ կերպարը հաճելի ու հետաքրքիր լինի: Ռադիոն ավանդական լրատվամիջոցներից ամենամտերմիկն է համարվում: Երբ զանգում ես ռադիո, խոսում ես հաղորդավարի հետ,  մտքումդ գծում ես նրա կերպարը: Միաժամանակ կարող ես ստեղծել ինքդ քո կերպարը` ձայնով ու խոսքով: Այսպես` ե՛ւ հաղորդավարը, ե՛ւ ունկնդիրն իրենց ավելի անկաշկանդ են զգում: Բացի այդ, երբ ռադիոն լսում ես ականջակալներով, թվում է, թե հաղորդավարը խոսում է միայն քեզ հետ, երաժշտությունը հնչում է քեզ համար, դու կտրվում ես շրջապատի ձայներից:

Ռադիոն նաեւ ամենաքիչն է սահմանափակում մեր` օգտվողներիս գործողությունները. ռադիո կարող ես լսել ինչ-որ բան անելուն զուգահեռ`մեքենա վարելիս, ճաշ պատրաստելիս, զբոսնելիս…

Ինչ վերաբերում է լրատվությանը, Հայաստանում ռադիոն այս առումով կաղում է: Իհարկե, մի շարք մասնավոր ռադիոկայաններ ունեն լուրերի բաժին եւ խմբագրություն, բայց նրանց մեծ մասը հեռարձակում է լրատվական գործակալությունների ուղարկած նորությունները: Կարող ենք առանձնացնել «Ազատություն» ռադիոկայանն ու Հանրային ռադիոն, որոնք խոշոր լրատվական խմբագրություններ ունեն եւ համակողմանի լրատվություն են ապահովում:

Աուդիո մոնտաժն ավելի հեշտ է, քան վիդեոն, ինչն էլ հեշտացնում է ռադիոյի աշխատանքը, բայց եւ ավելի շատ հնարավորություն է տալիս փոխելու, աղավաղելու խոսքը:

Ամեն դեպքում, աշխարհում ռադիոն ամենաօպերատիվ լրատվության միջոցներից է համարվում, քանի որ ռադիոյում դեպքի վայրից տեղեկություն փոխանցելու համար միայն բջջայինը բավական է, ի տարբերություն, ասենք, հեռուստատեսության: Եվ, ի տարբերություն թերթի, ռադիոյում կարիք չկա սպասել հաջորդ օրվա թողարկմանը: Իհարկե, ինտերնետը օպերատիվության եւ անմիջականության առումով մրցակցությունից դուրս է:

Եթե մարդ կարող է թերթը մի քանի անգամ կարդալ, մտածել, վերընթերցել, ընդգծել հատվածներ, ապա դասական ռադիոն չես կարող լսել մի քանի անգամ: Ավելին, ռադիոյի դեպքում չկա նաեւ կադր, հետեւաբար, տեղեկությունն ընկալվում է միայն լսողությամբ: Կարեւոր է, որ տեղեկությունը փոխանցվի պարզ նախադասություններով, հասկանալի լեզվով, ճիշտ արտասանությամբ ու համապատասխան ձայնային ձեւավորմամբ:

Երաժշտությունը, ձայնային էֆեկտները ստեղծում են տրամադրություն, որը նաեւ կարող է ազդել ինֆորմացիայի ընկալման վրա. եթե տեղեկությունը հաղորդում են ուրախ երաժշտության տակ, ապա այն շատ ավելի դրական կարող է ընկալվել:

Ռադիոլրագրողի «հումքը» ձայնագրություններն են`մարդկանց ձայները, խոսքը, ինչպես նաեւ բնաձայները`շրջապատի ձայները, աղմուկը, երաժշտությունը… Այդ ամենն օգնում է փոխանցել միջավայրի տրամադրությունը, զգացողությունները, ստեղծել ներկայության պատրանք: Չէ՞ որ, եթե տեսանյութում այդ ամենն անում է կադրը, ապա ռադիոնյութում միայն ձայներն են օգնում «տեսնել» պատկերը:

Այս ամենն ավանդական ռադիոյի մասին էր: Բայց նոր մեդիան եւ տեխնոլոգիաները փոխում են նաեւ ռադիոյի աշխատանքը: Զանգերից բացի՝ ունկնդիրը կարող է ուղարկել տեքստային հաղորդագրություններ, ինտերնետային նամակներ, հաղորդագրություններ սոցցանցերում: Իսկ ինտերնետային ռադիոյի ծննդով՝ ռադիոն էլ դառնում է ոչ գծային, այսինքն, հաղորդումների տեւողությունը, հերթականությունը որոշում է ունկնդիրը` իր  հայեցողությամբ կայքից ընտրելով հաղորդում, երաժշտական նյութ: Կարող ենք մեր սիրած հաղորդումներն ու երգերը ներբեռնել հեռախոսի, համակարգչի մեջ եւ լսել ցանկացած ժամանակ:

Մեդիա բառարան

  • եթեր
  • ձեւաչափ
  • ձայնագրություն
  • մոնտաժ
  • աուդիո
  • բնաձայն

 

Ռադիո

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s