Ռեմարկյան ապրելու բանաձև, ապաքինող սեր ամենքիս

25446298_1382051825254554_3592303755881713251_n

Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում` խաղաղ ու պարզ ապրելն է:   (Էրիխ Մարիա Ռեմարկ)

Դոստոևսկի, Դանթե, Հոմերոս, Սերվանտես, Կաֆկա, Հեմինգուեյ և բազմաթիվ այլ բանաստեղծներ ու գրողներ, ովքեր հավերժ հետք են թողել իմ կյանքում, ինձ համար բացահայտվել են, իմ կողմից կարդացվել ու մարսվել են թարգմանության միջոցով: Թարգմանիչները գրականության ծպտված հերոսներն են, հաճախ մոռացված գործիքներ, որոնք տարբեր մշակույթներին հնարավորություն  են տալիս խոսել միմյանց հետ, որոնք մեզ
թույլ են տվել հասկանալ, որ մենք բոլորս, որ աշխարհի տարբեր ծայրերից ենք, ապրում ենք
մի աշխարհում: Վերջին տարիներին գրքի արժևորմանն ուղղված և լայն հնչեղություն ստացած հայաստանյան մի շարք միջոցառումներին մասնակցելով՝ ուրախությամբ եմ նշում, որ մեր օրերում հատկապես մեծ աշխատաք է տարվում՝  ի նպաստ թարգմանական գրականության զարգացման։

25446021_1847804308843626_2356943838897098853_nԱյսօր՝ դեկտեմբերի 16-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ջերմ մթնոլորտ էր․ հավաքվել էին թարգմանական գրականության առաջընթացն ու կարևորությունը ողջունող ու արժևորող մարդիկ։ Առիթը՝ գերմանացի ամենաընթերցվող հեղինակ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի՝ բնագրից թարգմանության շնորհանդեսն էր։ Վեպը բնագրից հայերեն է թագմանել Վանուհի Բաղմանյանը։ Ինչ խոսք, պատասխանատու գործ է հանրահայտ գրքի  բնագրային թարգմանությունը, մատուցումը ընթերցողին այնպես, որ և՛ նոր ու հետաքրքիր լինի լեզվաոճական տեսանկյունից, և՛ հարազատ՝ բնագրի բովանդակային կողմին։ Թարգմանությունը բարդ ու շնորհակալ աշխատանք է, այն, թերևս, լեզվի զարգացմանն ուղղված կարևոր քայլերից մեկն է։ Հենց թարգմանությունների շնորհիվ է, որ հայերենը հարստանում է բառապաշարային նոր շերտով, ինչը հիանալի հնարավորություն է՝ ուսումնասիրելու տարբեր մշակույթների յուրահատկությունը։

Շնորհանդեսին ներկա էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողները, ովքեր եկել էին ողջունելու սիրելի ուսուցչի ձեռքբերումը և րոպե առաջ ձեռք բերելու, ընթերցելու գիրքը։ Այսպիսին է իրական ընթերցողը՝ պրպտող, ուսումնասիրող, հարցադրող, հետաքրքրվող։ Գիրքն արդեն հասանելի է  անհամբեր ընթերցողներիս։ Ընթերցենք ու նորովի բացահայտենք Ռեմարկի արժեքավոր գրականությունը։

25436440_1847783838845673_381784320_n     25436473_1847783918845665_937192454_n

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s