Լրագրողական էքսկուրս ճամբարում

25-1

Հունվարի 12-ի ճամբարային օրվա ընթացքում մենք՝ լրագրողներով, շրջեցինք տարբեր ճոկատներով և փորձեցինք պարզել, թե յուրաքանչյուր ջոկատ ինչ նախագծերով է աշխատում: 

Օրինակ՝  շատ հետաքրքիր նախագծի շուրջ էին աշխատում ընկեր Տաթև Ալեքսանյանի և Ժաննա Հակոբյանի ջոկատները՝ փորձելով բացահայտել ամենահետաքրքիր  մասնագիտություններն  ունեցող մարդկանց:  Ընկեր Մենուա Հարութունյանն իր խմբի հետ իրագործում էր «Սովորող-սովորեցնող» նախագիծը․ կազմում էին հետաքրքրաշարժ մաթեմատիկական խնդիրներ:

Մենք եղանք նաև պարոն Տիգրանյանի ջոկատում և ծանոթացանք կազմակերպած ինտելեկտուալ խաղերի մրցույթին։ Շատ հետաքրքիր և ուսուցողական խաղ էր կազմակերպվել։ Խաղում էին 3 թիմեր՝ «Սեբաստացիները», «Լեգենդները» և «Գիտունիկները»։ Կարծում եմ,  յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը նման խաղերին արդեն իսկ հաղթանակ է, որովհետև նոր ու հետաքրքիր գիտելիքներ ես ձեռք բերում։ Ընկեր Լիլիթ Մադոյանի ջոկատում շատ լուրջ քննարկում էր․ սովորողները գնացել էին թատրոն և տեսել «Երկարագուլպա Պեպպին տոնում է Ամանորը» ներկայացումը։ Համանուն վիպակը նախապես ընթերցել էին և քննարկում էին գրքի-ներկայացման առավելություններն ու թերությունները, լուծումները։ Նաև ընթերցողական նախագծին էին պատրաստվում․ շուտով հանդիպելու են «Աննա Ֆրանկի» օրագիրը գրքի թարգմանչի հետ։ Ճամբարային մյուս խմբերը մեկնել էին ուսումնական ճամփորդությունների։ Իսկ ճամբարային մեր օրն ամփոփվեց մեդիաուրբաթյան բարձր տրամադրությամբ։

Լուսաբանումը՝ Մարիա Ավետիսյանի։

Լուսանկարները՝  Տիգրան Արամյանի (9-րդ դաս.)
Կինո-ֆոտո 2018

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s