«Բլեյան» ցանցին միանալու ասուլիս

28-3

Նախապես հայտարարված, կարգով-պատշաճ հրավիրված հանրային ասուլիս-քննարկման օրն էր այսօր․ Մայր դպրոցի ներքին բակում բացօթյա հանրային ասուլիս էր հրավիրվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։ Ասուլիսը, այն էլ հանրային ու բաց, մեր կյանք մտած քաղաքակիրթ շփման, իրար լսելու, միասին հարցադրելու ու մտածելու կարևոր պրակտիկաներից է։ Հետո ինչ, որ նախապես ըներցել ու ծանոթացել ենք «Քա՛յլ արա ու միացի՛ր «Բլեյան» ցանցին․․․» հրապարակմանը, «Կրթական ցանցը կրթության կազմակերպիչ» ցուցադրությանը, հետևել թեմատիկ հրապարակումներին, բայց հարցերն անսպառ են։ Հարցերն առաջանում են, երբ մտածում ես ու կրթությունը քո կյանքի կարևոր բաղադրիչն ես դարձնում, թթվածնային պահանջմունքը․․․այդպես է, խնամքով ու հոգատարությամբ սահմանված մանկավարժությունը այլևս անխուսափելի պահանջներ է դնելու՝ մինչև վերջ իրար, կրթական գործին ու մեր կյանքին խնամքով մոտենալու։ Ժամանակները փոխվեցին, չէ՞։

Մեր այսօրվա ասուլիսը հնարավորություն տվեց հետաքրքրող հարցերի շուրջ տնօրենի հետ զրուցելու ոչ միայն մեզ, այլև հանրապետության տարբեր դպրոցների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներին ու ոլորտով հետաքրքրվողներին։ Շատերի համար կրթական այս ցանցը, իր ողջ ծավալով ու բովանդակությամբ, նորություն էր, ինչի մասին խոսում էին նրանց հետաքրքիր, զարմացած, հիացած հայացքներն ու հարցադրումները։ Ասուլիսից հետո հյուրերի և կրթահամալիրի տնօրենի  հետ ճանաչողական շրջայց եղավ կրթահամալիրի դպրոցներով, որտեղ հյուրերը տեղում ծանոթացան հունիսյան ճամբարային առօրյային, առավել մանրամասն պատկերացում կազմեցին իրականացրած և ընթացիկ նախագծային աշխատանքների մասին։ Դժվար թե այսքան նորն ու աչքով տեսածը մտածելու առիթ չտա, կյանքում կիրառելու գիտելիք ու հմտություն չտա շատերին։

Ճամբարային օրն ավարտվեց շրջակա աշխարհի պաշտպանության միջազգային օրվա թեմատիկ շրջանակում բնապահպանական ուսումնական նախագծերի ամենամյա, թվով 8-րդ ստուգատեսի ամփոփիչ հանդիպումով․ տեսնել էր պետք, թե օգտակար գործ ու արդյունավետ աշխատանք կատարածի ինչ գոհունակություն ներշնչող հայացքով էին սովորողները պատմում, ներկայացնում իրենց նախագծային աշխատանքների արդյունքները, հետագա անելիքներն ու գաղափարները։

Այսիսին էր հեղինակային կրթական ծրագրով ուսումնական հաստատությունների բաց ցանցի հանրային բացօթյա շնորհանդեսի օրը։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s