Վարդենիկցիներ-սեբաստացիներ համատեղ համերգը «Սեբաստիա» համերգասրահում

«Գետը համայնքում» նախագծի երրորդ փուլը՝ համերգային նախագծով Վարդենիկ համայնքի երաժշտական դպրոցի սովորողների, ուսուցիչների և ակտիվ երիտասարդների խումբը եռօրյա այցով մարտի 21-23-ը հյուրընկալվել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ համատեղ համերգային հանդիպում կազմակերպելու նպատակով։ Իհարկե, համատեղ համերգին պատրաստվելու հետաքրքիր ու երաժշտական պարապմունք-փորձերով հագեցած օրերը ուղեկցվում էին սովորողներին՝ իրենց համար նոր կրթական միջավայրին ծանոթացնելու, բազմաբնույթ կրթական-մշակութային-մարզական-ընթերցողական-շրջակա միջավայրի բարեկարգման նախագծերում ակտիվ ներառելու ողջ ընթացակարգով։

Համատեղ համերգային նախագիծը նախնական պայմանավորվածության համաձայն՝ մշակել, ամբողջացրել, համերգի նախապատրաստական աշխատանքները կազմակերպել և համակարգել է կրթահամալիրի Երաժշտության ուսումնական կենտրոնը՝ երաժշտության սիրելի դասավանդողների հոգատար աջակցությամբ։

Համագործակցության արդյունքում ստացվեց գեղեցիկ համերգ՝ երաժշտական նախապես մշակված համարերով և անհատական իմպրովիզային մշակումներով։ Համերգից առանձին հատվածներ կարող եք դիտել տեսանյութում։

«Գետը համայնքում» նախագծի երրորդ փուլը՝ համերգային նախագծով—  Հաշվետու նյութերին առաջարկում եմ ծանոթանալ բլոգում։

Փոշոտ ու ցեխոտ փողոցներ․ ռադիոռեպորտաժ

Հաղորդում է լրագրող Միլենա Հարությունյանը։

Միլենան Մեդիալրագրություն ընտրությամբ դասաժամի սովորողներից է։ Ռադիոնյութի և լուրի կառուցման տեխնիկան յուրացնելուց հետո, ընտրեց այն թեման, որի մասին ցանկացավ բարձրաձայնել։ Առանջին ինքնուրույն աշխատանքը կարելի է ստացված համարել։

Սեբաստացիները Հանրային ռադիոյում

16508433_1108733835916026_9222827003717122743_n

Հայաստանի Հանրային Ռադիո |FM 107.7|

Առաջին թողարկումը  լսեք այստեղ:

Փետրվարի 3-ին  «Զարթուցիչ» հաղորդման առավոտյան

թողարկմամբ կարող եք լսել մեր հարցազրույցը:

Ժամը՝ 07:40: Թեման՝ «Հանրակրթական ստուգատեսային հունվար 2017թ.»: Շարունակել կարդալ

Հրաշալիքների նոր միջավայր․ գրում են վարդենիկցիները

29746098_187438795376197_541862782_nԻր տպավորությունների մասին գրում է Վարդենիկ համայնքի սովորող Արուս Աբրոյանը․ 9-րդ դասարան։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որքան հուշեր է արթնացնում այդ անունը: Մարտի 21-ին վարդենիկցիների խմբով այցելեցինք կրթահամալիր։ Շարունակել կարդալ

Մանկավարժական ճամբարը՝ շփման այլընտրանքային հարթակ

20180327_114555-300x169«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարտի 26-ին մեկնարկեց մանկավարժ աշխատողների գարնանային դպրոց-ճամբարը։ Նախապես ահմանված աշխատակարգով, անհատական պլաններով խմբերը սկսեցին իրենց գործունեությունը առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Ի դեպ, ճամբարին ակտիվ  մասնակցում են Վրաստանից, Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած խմբեր։  Շարունակել կարդալ