«Ամսագրային մշակույթի նոր դրսևորումները» հետազոտական աշխատանքից

 Հատված Լիլիթ Մադոյանի մագիստրոսական ատենախոսության ներածությունից

Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն․‹‹Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն›› ծրագիր

Գիտղեկավար՝ Հրաչ Բայադյան

Տեղեկատվությունը՝ որպես մշակույթի և մարդկային կենսակերպի զարգացման մաս, գոյություն ունի մարդկության առաջացման իսկ օրերից: Իսկ առաջին տեխնիկական միջոցներից են եղել մարդկային լեզուն և խոսքը: Գրերի ստեղծումը զգալիորեն ընդ-լայնել է տեղեկատվության տարածման հնարավորությունները: Մենք ամեն օր առըն-չվում ենք տեղեկատվամիջոցներին և օգտվում դրանց ամենաբազմազան ձևերից: Դրանց մի մասը մտնում է այն դասի մեջ, որ ընդունված է անվանել բուն «տեղեկա-տվամիջոցները» («մեդիան»), ինչպես լրագրերը, ամսագրերը, հեռուստատեսությունը, համացանցը, կինոն կամ ռադիոն: Ակնհայտորեն, սրանք բոլորն էլ հաղորդակցության միջոցներ են, որոնք մատչելի են դարձնում ուղերձների և իմաստների մի ընդարձակ շարքը: Եթե ընդլայնենք «մեդիա» տերմինը՝ ներառելով ամեն բան, որ օգտագործվում է որպես ուղի իմաստներ հաղորդելու համար, ապա կպարզվի, որ աշխարհի մեր փորձառության մեծ մասը ներառում է փոխազդեցություններ տեղեկատվամիջոցների հետ, որոնց միջոցով է կարգավորվում սոցիալական ու քաղաքական վարքը, հաղորդ-վում կյանքի բարոյական ու հոգեբանական երանգը, փոփոխվում կամ ամրապնդվում կարծրատիպերն ու արձագանքները:

Տեղեկատվամիջոցները շատ կարևոր են հասարակության մեջ ապրելու մարդկանց փորձառության համար, և հետաքրքրական է դառնում այն հարցը, թե ինչպես է մարդ- կանց համար մեդիան իմաստալից դառնում, չէ՞որ, յուրաքանչյուր ժամանակաշրջան տեղեկատվությունից օգտվելու իր միջոցներն ու հնարավորություններն է  ընձեռում:

Օրինակ, տասնամյակներ առաջ, հասարակության մեջ զարգացած էր թերթ ընթերցե-լու մշակույթը, իսկ արդի ժամանակաշրջանի տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ընձեռած բազմաթիվ հնարավորությունների շնորհիվ, կարծես թե, փոխվեց վերաբերմունքը տպագիր մշակույթի նկատմամբ: Հիմնական պատճառներից մեկը՝ տարատեսակ ռեսուրսներից օգտվելու հնարավորություն տրամադրող համացանցը, թերևս ակնհայտ է:Ստացվում է՝ անսովոր վերաբերմունք է ձևավորվում ոչ թե ընթեր-ցելու մշակույթի, այլ ընթերցելու՝ տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով լինելու հանդեպ:

    Վերջին ժամանակաշրջանում քաղաքի կրպակների թիվը կտրուկ աճեց, և այժմ հայ և արտասահմանյան մամուլին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են գրե-թե ամեն կանգառում գտնել դրա համար անհրաժեշտ կրպակ: Սակայն որքանո՞վ են այդ բոլոր կրպակները այժմ հետաքրքրում հասարակությանը (եթե մինիմալ գումա-րով հեռախոս լիցքավորելու այդ կրպակների տրամադրվող ծառայությունը մի կողմ դնենք): Քանի՞ մշտական ընթերցող ունի այս կամ այն թերթը կամ ամսագիրը,  արդյոք կա՞ն նյութեր, որոնք բովանդակային առումով հետաքրքիր են ընթերցողների համար, ովքեր հենց դառնում են ամսագիր ընթերցելու մշակույթի ձևավորողները: 

    Երևանյան մամուլի կրպակներում հարցումներ կատարելով՝ գրեթե նույն կամ միա-տեսակ պատասխաններն էի լսում լրագրավաճառներից՝ «Ոչինչ էլ չի վաճառվում, նախկինում շատ ավելի լավ էր, հիմա վաճառք չկա. իհարկե, կան մարդիկ, ովքեր միշտ գնում են իրենց նախընտրած ամսագիրը կամ թերթը, բայց այդպիսի մարդկանց մատների վրա կարելի է հաշվել»: Իսկ չվաճառված ամսագրերը հետ են ուղարկվում, ինչը, հասկանալի է, որ այդքան էլ ցանկալի չէ խմբագրության համար: Ի՞նչ հանգա-մանքներով կարելի է սա բացատրել: Գուցե հայկական ամսագրային շուկան օրեցօր համալրող նոր անուն ամսագրերի կարճ կյանք ունենալը պայմանավորված է նաև այնպիսի պատճառներով, ինչպիսիք են օրինակ՝ ընթերցող չունենալը, գինը, մրցակ-ցությանը չդիմանալը, միօրինակ բովանդակությունը, կամ ամսագրերը չունեն այն գրավիչ սրությունը և արդիականությունը, որը կստիպի ընթերցողին գնել ամսագիրը և անհամբեր սպասել հաջորդ լույս տեսնող համարին:

    Ահա, հարցեր, որոնք առաջանում են այն դեպքում, երբ Հայաստանում, չնայած ոչ շատ մեծ պահանջարկի, գնալով աճում է ժամանցային ամսագրերի թիվը: «Հայ-մամուլ»  ընկերության տրամադրած տվյալների համաձայն՝ շուկայում գործում է մոտ 300 հայկական ամսագրեր, մինչդեռ բաժանորդագրումների թիվը վերջին մի քանի տարվա  ընթացքում աստիճանաբար նվազել է՝ 450-ից մինչև 200: Պատկերը այդքան էլ ողջունելի չէ:  Ճիշտ է, բոլոր ամսագրերը չէ, որ ունեն իրենց էլեկտրոնային տարբե-րակները, բայց յուրաքանչյուր համարում տեղ գտած տեղեկատվությունը կարելի է հեշտությամբ գտնել համացանցում և ընթերցել տվյալ նյութի մասին ավելի շատ, քան ամսագրային համարում եղած նյութերն են:

 «Պսպղուն» ամսագրերի շուկան Հայաստանում սկսեց զարգանալ 2004 թվականից: Հենց այդ ժամանակ լույս տեսան այնպիսի ամսագրեր, ինչպիսիք են  «Աֆիշա»-ն, «Elit life»-ը, «Երևան»-ը: Հետագայում դրանց թիվը կտրուկ սկսեց աճել: Ամսագրերում հիմնականում քարոզում են շքեղ ապրելակերպ՝ թանկարժեք մեքենաներ, եվրոպա-կան ապրանքանիշների հագուստ և կարևորը, որ ամեն ինչ («էքսկլյուզիվ») բացառիկ է՝  հատուկ ամսագրի ընթերցողի համար:

     «Էլ սթայլ»,  «Երևան» և  «Նյու մեգ» ամսագրերը (վերջինս լույս է տեսնում 2007թ.-ից, 1000 օրինակով և արժե 2000 դրամ), մեծ տարածում ունեն հիմնականում երիտա-սարդների շրջանում: Վերջին երկու ամսագրերը ունեն գրեթե նույն ծավալը, տպա-գրական բարձր որակ, նրբաճաշակ գեղարվեստական ձևավորում, հագեցած են բազ-մաթիվ նկարներով, որակյալ լուսանկարչական էսքիզներով: Երկու ամսագրերում էլ ընդգրկված են հետաքրքրաշարժ պատմական հոդվածներ, ակնարկներ, վերլուծա-կան մի շարք հոդվածներ նորաձևության և արվեստի վերաբերյալ, նաև հետաքրքիր տվյալներ արվեստագետների, պատմական ու քաղաքական գործիչների մասին: Ամ-սագրերը ունեն նաև արտահայտված գովազդային բնույթ: Լրագրավաճառների խոս-քով՝ այս ամսագրերն էլ հետաքրքիր են նրանով, որ գրեթե բոլոր համարներում քրեա-կան հեղինակությունների մասին նյութեր են տպագրվում, ինչը ևս գրավում է հասա-րության որոշ ստվար զանգվածի ուշադրությունը: «Նյու մեգ» ամսագիրը, որը կարելի է ավելի կայացած համարել, տպագրվում է միայն հայերեն լեզվով (ամսագրի էլեկ-տրոնային կայքը համացանցում՝ http://newmag.am/):«Երևան» ամսագրի հայերեն, ռու-սերեն, անգլերեն լեզուներով գործող էլեկտրոնային կայքը՝ http://imyerevan.com/hy, պատրաստված է բարձր մասնագիտական ձևավորմամբ, համալրված է որոնման հարմարավետ համակարգով, որտեղ կարելի է գտնել որակյալ նյութեր, հետաքրքիր և օգտակար փաստեր մշակույթի, գիտության, ճամփորդությունների, ավանդույթների, ժամանցի և այլ ոլորտների մասին:

«Մենք խոսում ենք միայն գեղեցիկ և հարուստ կյանքի մասին». այս կարգախոսով ներկայացավ «Էլիտար կյանք» հանդեսը 2004թ. փետրվարին: Ապրելակերպ, միջոցա-ռումներ, նորաձևություն, երևանյան ժամանց, ազնվական խմիչքներ, նոր ոճ, շքեղ ավ-տոմեքենաներ, թվանշային տեխնոլոգիաների աշխարհ և գովազդ. այս բովանդակութ-յամբ է լույս տեսնում հանդեսը, որի էջերում ամեն ինչ ներկայացվում է բացառիկութ-յան տեսանկյունից, այստեղ ոչ մի տարր «չի հանդուրժում էժանագին վերաբերմունք»:

    Հայաստանում ժամանցային այլ ամսագրեր, որոնց տպաքանակը չի գերազանցում 5000 օրինակը, կրպակներում վաճառվում է 600-2500 դրամով, (իսկ օրաթերթերը ար-ժեն 100-150 դրամ և ունեն սահմանափակ քանակությամբ վճարովի հայտարարու-թյուններ): Թերթելով այդ ամսագրերից շատերը՝ հաճախ տպավորություն է ստեղծ-վում, որ խմբագրությունն աշխատում է ոչ թե ընթերցողի, այլ գովազդատուի համար. մեծ է պրոմո տեքստերի և գովազդների քանակը: Սա նաև կապված է այն բանի հետ, որ տպաքանակի մի մասը բաժանվում է ռեստորաններում, սրճարաններում, գեղեց-կության սրահներում, հասարակական այլ վայրերում: Լրագրավաճառների մեծա-մասնության հավաստմամբ՝ համեմատաբար շատ վաճառվում էր «Ես»(«Yes») երի-տասարդական ամսագիրը (600 դրամ), որը ողողված էր գովազդներով և նմանատիպ նյութերով՝ ով ում հետ ամուսնացավ, ով ում սիրուհին է, որ երգիչն ինչ է հագնում, ինչ է ուտում և այլն, այսինքն թեմաներ, որոնց հանդեպ առավել ուշադիր են երիտասարդ-ները: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ամսագրի վաճառքը կապված է նաև այն հանգամաքի հետ, թե ում նկարն է այդ համարի շապիկին: Նույն արժեքն ունի նաև «Բում» ամսագիրը, որի շապիկին մշտապես հայտնի աստղերի նկարներ են լինում: Որոշ ամսագրեր, օրինակ՝ «Ազգային գաղափարը», շատ քիչ էր վաճառվում (2000 դրամ), փոխարենը՝  հետաքրքրություն կա մանկական ամսագրերի նկատմամբ. լավ վաճառվում են «Մուլտիշոկը» (800 դրամ), «Լոլոն» (1000 դրամ): Մանկական և երի-տասարդական ժամանցային ամսագրերը, փաստ է՝ հիմնականում գոյատևում են գո-վազդների հաշվին: Նույնը, սակայն, չի կարելի ասել գրական ամսագրերի մասին: Օրինակ, «Գարունն»  այսօր լույս է տեսնում 500 օրինակով, որից վաճառվում է ընդա-մենը 200-ը, բաժանորդագրությամբ վաճառվում է 20-25 օրինակը: Շուրջ չորս տարի է, ինչ  լույս է տեսնում գրական-գեղարվեստակն հասարակական-քաղաքական, հիմնա-դիր-հրատարակչի՝ Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքերով՝ հասարակության շրջա-նում «անդինության» զգացողություն առաջացնող «Անդին» ամսագիրը (1000 դրամ, տպաքանակը մոտ 3300-ի է հասնում): ««Անդին»-ին բաժանորդագրվելը պատիվ է, կարդալը՝ հարստություն»,- մի առիթով այս կարգախոսն է հնչեցրել խմբագիրը: Հայ ընթերցողների շրջանում հետաքրքրություն կա  «Գրանիշ»  գրական ամսագրի նկատ-մամբ, որը հրատարակվում է «Գրանիշ գրական ակումբի» և «Անտարես» հրատարակ-չության նախաձեռնությամբ: Գրական այս նոր ամսագիրը նվիրված է արդի հայ և համաշխարհային գրականության թեմային առնչվող խնդիրներին:Համարներում տեղ են գտնում արտասահմանյան ժամանակակից հեղինակների թարգմանական աշխա-տանքներ, նաև ամսագրի թեմային առնչվող հարցազրույցներ, վերլուծություններ:

  2011թ-ը հայկական մեդիադաշտը նշանավորվեց հայտնի ամերիկյան բրենդի՝ «Cosmopolitan» ամսագրի գալուստով, որի հայկական տարբերակը՝ «ԿոսմոպոլիտանՀայաստան»-ը, փորձեց խաղալ իր կանոններով: Ներկայացուցիչների խոսքով՝ ավելի բարձր էր գովազդի գինը, քան մյուս ամսագրերում, իսկ համարի գինը՝ ավելի մատ-չելի (կրպակներում ամսագրի փոքր տարբերակը վաճառվում էր 990 դրամով, մեծ տարբերակը՝ մինչև 1300 դրամով): «Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հայերենով «Cosmopolitan»-ը հասանելի լինի երկրի բոլոր երիտասարդ կանանց,- ասում է ամսա-գրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը և հավելում, — ամսագիրը երբեք ան-վճար չի բաժանվել, լույս է տեսել 5000 տպաքանակով, փոքրր չի եղել բաժանորդա-գրությունների թիվը»: Նշենք նաև, որ տեղական համարի թողարկումով, համաձայն տարբեր երկրներում ընդունված պրակտիկայի, հայկական ամսագրային շուկայից դուրս մղվեց և դադարեց ներմուծվել  «Cosmopolitan Ռուսաստան»   ամսագիրը:

  «Կոսմո»-ն, ինչպես և ակնկալում էինք, շատ մեծ ընդունելության արժանացավ հայ ընթերցողների շրջանում. իր եզակի ձևաչափով այն եկել էր պատասխանելու նրանց հուզող և հետաքրքրող տարաբնույթ հարցերին: Ասագիրը նրանց համար էր, ովքեր ձգտում են ապրել գեղեցիկ, վայելել կյանքը, գնահատում են առողջությունը, ուսումը, հարաբերությունները ընկերուհիների կամ տղամարդկանց հետ»,- նշում է Հ. Ութմազյանը:

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s