Վարդենիկցիների երկրորդ այցը՝ համերգային նախագծով․օր առաջին

Այսօր կրթահամալիրը եռօրյա այցով հյուրընկալեց Վարդենիկից ժամանած խմբին։  Այս անգամ խումբը՝ երաժիշտ սովորողների և դասավանդողների, ժամանել է համերգային նախագծով։ Նշենք, որ սա «Գետը համայնքում» նախագիծի շրջանակում  վարդենիկցիների երկրորդ այցն է կրթահամալիր։  Խմբի դիմավորումից հետո կազմակերպվեց շրջայց դպրոցներում։ Վարդենիկցիները ծանոթացան ընդհանուր կրթական միջավայրին, մասնակցեցին ուսումնական պարապմունքներին, «Կրթական պարտեզ» համատեղ սարալանջային աշխատանքներին,  «Ձոն Տիգրան Հայրապետյանին» համերգին՝ հանդես գալով երաժշտական կատարմամբ։ Ապա պոեզիայի համաշխարհային օրը սեբաստացի սովորող-դասավանդողների հետ վարդենիկցիները նշեցին The Club ակումբում, որտեղ հաճելի երաժշտական ու ջերմ միջավայրը իրենց ներկայությամբ լցրին, ընթերցումներով գեղեցկացրին ժամանակակից հայ գրողները։ Իսկ «Կարդում ենք» նախագծային ընթերցումները չէր կարող անմասն մնալ մեզանից․ համատեղ ընթերցումներ, երգային կատարումներ  եղան Մաշտոցի պուրակում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Կասկադ համալիրում։ Այ, այսպիսի հագեցած օրվանից հետո անհամբեր սպասում ենք լուսաբացին․․․

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s