Հանդիպում մնջախաղի վարպետ, լուսանկարիչ Բուրջու Դիրիի հետ

30232449_903260016524743_861073822_oԱյսօր կրթահամալիրում հանդիպում ունեցանք ազգությամբ թուրք մնջախաղի վարպետ, լուսանկարիչ Բուրջու Դիրիի հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ։ Բուրջու Դիրին ներկայացրեց չորս բեմականացում՝ իրարից տարբերվող, միևնույն ժամանակ թեմատիկ ամբողջություն կազմող․ բոլորն էլ շատ գեղեցիկ էին։ Ներկայացումներից հետո Միջին դպրոցի թուրքերենի ընտրության խմբով ներկայացրինք Ահմեթ Մուհիփ Դրանասի «Սերենադ» բանաստեղծությունը թուրքերենով․ ընկերներս ասմունքում էին, իսկ ես՝ նվագակցում կիթառով։ Վերջում էլ խոսեցինք 2018 թվականի կայանալիք հայ-թուրքական համագործակցային հարաբերությունները խթանող կրթական նախագծերի մասին։ Հանդիպումն անչափ հետաքրքիր էր։ Կարծում եմ, նման նախագծերը լավ հնարավորություն են՝ հաղորդակցվելու տարբեր մշակույթների, մարդկանց հետ։ Ի դեպ, մեր թուրքերենը զարգացնելու համար կարևոր քայլ է հենց լեզվակիրների հետ շփումը։

Հանդիպումից փոքրիկ հատվածը դիտեք տեսանյութում

Լուսաբանող՝ Դավիթ Առաքելյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s