«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկեց հեղինակային մանկավարժության հեղինակի ամենամյա մայիսյան 13-րդ հավաքը, որին մասնակցում են իրենց նախագծային աշխատանքները հեղինակող ուսուցիչներն ու սովորողների առանձին խմբերը։ Նշենք, որ այս տարի հավաքի մասնակցությունը կազմակերպվել է նախնական հայտագրման սկզբունքով։
Հավաքի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մայիսյան հավաքը հնարավորություն է տալիս ուսուցիչներին և սովորողներին՝ ամփոփելու 2017-18 թթ․ ուստարվա նախագծային աշխատանքները, մշակելու նոր ուսումնական նախագծեր ու գաղափարներ։ Այսօր լրագրողներով շրջեցինք տարբեր խմբերում, փորձեցինք ուսումնասիրել, թե ինչ նախագծերով են աշխատում սովորողները նախագծային ուսուցման ստուգատեսի այս օրերին։ Մանրամասները դիտեք տեսաֆիլմում։