
Շուտով կմեկնարկի հունիսյան ուսումնական բաց ճամբարը, որը նախապես ամրագրվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցում և կարգավորվում ըստ այդ օրացույցի։
Հունիսյան ճամբարին Մեդիալրագրություն ընտրությամբ խումբը նախաձեռնել է «Մեդիագրագիտություն նոն-սթոփ» նախագիծը, որը ներկայացվում է առաջարկի տեսքով։
Ստորև ներկայացվում է ճամբարի ընդհանուր նկարագիրը, ձևաչափը, կազմակերպման հնարավոր փուլերը:
Մեդիադպրոց ճամբարի անցկացման ժամանակացույց՝ մայիսի 29- հունիսի 20
Մեդիադպրոց ճամբարի նպատակ, բնութագիր
Ժամանակակից հասարակության (որը ընդունված է անվանել «մեդիա հասարակություն», «տեղեկատվական-ցանցային հասարակություն» և այլն) մեջ լայն իմաստով մեդիան շատ կարևոր է աշխարհի մասին գիտելիքներ ձեռք բերելու, տարածելու, հասարակության մեջ ապրելու մեր փորձառության համար, ուստի օգտակար և հետաքրքիր կլինի ինչ-որ կերպ հասկանալ, թե ինչպես են տեղեկատվամիջոցները (մեդիան) իմաստալից դառնում մեզ համար: Իսկ մեդիայից ճիշտ օգտվելու, ասել է թե՝ մեդիագրագետ լինելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ և հմտություններ, քանի որ նոր ժամանակներում մարդն այլևս մեդիասպառող է, իսկ տեղեկությունը ինչպես հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր ամենաթանկարժեք կապիտալն է, 21-րդ դարի թթվածինը:
Ճամբարի հիմնական նպատակն է մեդիագրագիտությունը կրթության մեջ ներդնելն ու թեմայի շուրջ իրազեկությունը բարձրացնելը։ Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքն ու տեղեկատվությունը հասկանալու, վերլուծելու, ստուգելու, մեդիայից օգտվելու կարողությունն է: Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-մեդիադպրոցը լիուլի ընձեռում է հնարավորությունը՝ ճամբարային նախագծի ձևաչափով ստեղծելու իրական կրթական և պրակտիկ գիտելիքների, հմտությունների համալիր: Նշեմ, որ մեդիագրագիտությունը կարևորելով և առաջնահերթ ուղղություն դիտարկելով, այդ ուղղությամբ մի շարք նախագծեր ու հետաքրքիր նախաձեռնություններ է իրականացնում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Դպրոցական ճամբարային սույն նախագիծը առաջարկվում է հետևյալ մրցութային նախագծի շրջանակում։
Մասնակիցների մասին
- Մասնակցել կարող են կրթահամալիրի լրատվամիջոցների ներկայացուցիչ սովորողները, այլ սովորողներ, նաև հանրապետության տարբեր մարզերի դպրոցներից, ովքեր հետաքրքրվում են մեդիալրագրությամբ, ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել, ծանոթանալ նոր ուսումնական միջավայրին։
- Ճամբարային նախագծի մասին տեղեկույթ-հայտարարությունը տարածվում է համացանցով, կայքերով։ Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել ճամբարին, նախապես հայտագրվում են, ներկայացնում մասնակցության նպատակը, առաջարկ-անելիքները։ Հայտերի ընդունումից հետո քննարկվում, հստակեցվում է մասնակիցների վերջնական ցանկը, կոնկրետ անելիքները։
- Նախագծի հաստատումից հետո նախատեսվում է առաջին՝ հայտագրման փուլը՝ ապրիլի 25- մայիսի 10: Մասնակիցների վերջնական ցանկը պետք է հաստատվի ոչ ուշ, քան մայիսի 25-ը։
Ճամբարի բանախոսներ, սեմինարավարներ՝ մեդիաոլորտի ներկայացուցիչներ՝ լրագրողներ, խմբագիրներ, լուսանկարիչներ, մեդիահետազոտողներ, ինչպես նաև դասախոսներ, ուսուցիչներ, գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ճամբարային գործունեությանը կարող են ներառվել ընտրության այլ խմբեր՝
- Կինո-ֆոտո խումբ
- Անիմացիայի խումբ
- ՏՏ խումբ
- Թուրքերենի, ֆրանսերենի, իսպաներենի, անգլերենի խմբեր։
Մեդիադպրոց ճամբարի արդյունքում մասնակիցները հարստացնում են մեդիագրագիտության գիտելիքները տեսական-գործնական աշխատանքների միջոցով, գրում են հետազոտական աշխատանքներ, կատարում թարգմանություններ, պատրաստում հեղինակային հաղորդում-հոլովակ-գովազդներ, ռադիոհաղորդումներ, մասնակցում կրթահամալիրից դուրս անցկացվող սեմինարների, համագործակցային նախագծերի՝ ձեռք բերելով նոր, պրակտիկ գիտելիքներ, հաստատելով ծանոթություններ մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ: Կատարվող աշխատանքները, լուսաբանող նյութերը կհրապարակվեն սովորողների և դասավանդողների, մասնակիցների բլոգներում, դպրոցի կայքում, ենթակայքերում։
Ճամբարայի օրակարգի նախնական բովանդակային ուղղություններ
Թեմա՝ «Նոր մեդիա․ այլընտրանքային մեդիա, ավանդական լրատվամիջոցներ»
Վարպետության բաց դասը վարում է
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
- Կրթահամալիրի լրատվամիջոցների (ամսագրերի, ռադիոների) գործունեության ուսումնասիրություն
- Տպագիր մամուլի և օնլայն մամուլի առանձնահատկությունները հայաստանյան թերթերի, ամսագրերի, պարբերականների օրինակով
- Արտասհմանյան ամսագրերը և դրանց բերած արժեքները․ որքանո՞վ է գլոբալ մշակույթը տեղայնացված։
Թեմա՝ «Պատկերը և մեդիան»
Վարպետության բաց դասը վարում է հեռուստահաղորդավար, լրագրող Զոհրաբ Հարոյանը
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
- Հոլովակի բաղադրիչները՝ ձայն, կադր, երաժշտություն, տեքստ
- Կադրի տեսակները, կադրային մտածողություն
- Ռադիոռեպորտաժի կառուցվածքը, բաղադրիչները
- Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ
- Վերջում սովորողները ստեղծում են ուսուցողական հեղինակային հաղորդումներ, գովազդներ։
Թեմա՝ «Գովազդ և հասարակություն»
Վարպետության դասը վարում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, լրագրող Աստղիկ Ավեստիսյանը։
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
- Գովազդների դերը, կառուցման տեխնիկան
- Գովազդի կառուցման հնրաքները, ասելիքը, տեսակները
-
Ինչպե՞ս են սոցիալական և այլ թվային ցանցերը օգտագործվում հանրային կապերում (PR)։
Թեմա՝ «Ինչպե՞ս խուսափել մեդիա մանիպուլյացիայից»
Վարպետության դասը վարում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը։
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
- Նորությունների ստուգումը որևէ լրատվամիջոցի օրինակով
- Հարցեր, որոնք կօգնեն տարբերակել վստահելի լրատվամիջոցը
- Ինչպե՞ս ապակոդավորել մեդիա մեսիջները
- Մեդիամարտ խաղերի դերն ու արդյունավետությունը մեդիագրագիտության գիտելիքների տարածման հարցում։
Թեմա՝ «PR հաղորդակցություն, իմիջի տեսակները »
Վարպետության դասը վարում է «Sprin Group» PR ընկերության համահիմնադիր խորհրդի նախագահ, սոցիոլոգ, հասարակայնության հետ կապերի մասնագետ Նոնա Մելքոնյանը։
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
- Գովազդ, գովազդային տեխնոլոգիաներ, մեթոդներ․ Էլեկտրոնային գովազդ
- PR-ի տեսակները ըստ գործունեության ոլորտի (PR և բիզնեսը, պետական և քաղաքական PR)
- Բիզնես իմիջ․իմիջի տեսակները։
Թեմա՝ «Քննադատական մոտեցում մեդիային»
Վարպետության դասը վարում է լրագրող, արվեստի քննադատ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Նունե Հախվերդյանը
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
- Մեդիայի ազատությունն ու սահմանները․ խոսքի ազատություն
- Քննադատական մոտեցում մեդիային
- Գրագետ հարցազրույցի տեխնիկան, կառուցման հնարքները
- Ուսուցողական ֆիլմերի դիտում-քննարկում։
Թեմա՝ «Հայ գրողները՝ լրագրող»
Վարպետության դասը վարում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայոց լեզվի դասավանդող Հասմիկ Ղազարյանը և գրականագետ Հովիկ Չարխչյանը։
Ուսումնահետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղություններ`
- Գրիգոր Զոհրապը՝ գրող-լրագող, պատգամավոր
- Ակսել Բակունցը՝ գրող-լրագրող
- Հրանտ Մաթևոսյանը՝ արձակագիր, կինոսցենարիստ, լրագրող
Թեմա՝ «Համացանցի որոնողական համակարգերը, կայքերի շտեմարաններ, պորտալներ»
Վարպետության դասը վարում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՏՏ հոլդինգի հիմնադիր, դասավանդող Հերմինե Անտոնյանը
- Google-ում տեղեկատվության որոնման եղանակները
- Բլոգ․ բլոգոսֆերայի աճող ազդեցությունը հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների վրա
- Մոնտաժային գործիքների, ծրագրերի կիրառում լրագրության մեջ։