«Շրջիկ լրատու»- հունիսյան բաց ճամբարի մեկնարկ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկեց մեզ համար շատ սպասված ամառային ուսումնական բաց ճամբարը։ Ճամբարային գործունեությունը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որը արդեն բացօթյա ենք կազմակերպում՝ պահպանելով ձևաչափը։ Ապա առանձին ջոկատներով սկսեցինք մեր նախագծային աշխատանքները։ Լրագրողների մեր ջոկատում սկզբում ծանոթացանք ուսուցչի կողմից ներկայացված նախագծային աշխատանքներին, քննարկեցինք համատեղ անելիքները, մեր առաջարկները,  ճամփորդական ծրագրերը և յուրաքանչյուր խումբ սկսեց իր ընտրած նախագծով աշխատել։ Շուտով պատրաստ կլինեն մեր առաջին գովազդային հոլովակները և հաղորդումները։ Ես և Դիանան «Շրջիկ լրատու» նախագծով  շրջեցինք ճամբարային տարբեր ջոկատներով և ուսումնասիրեցինք, թե ինչ գործունեությամբ են զբաղված մեր մյուս ջոկատների ընկերները։ Օրինակ՝ ընկեր Նվարդի ջոկատում աշխատում են ֆոտոշոփ ծրագրով և այլ ծրագրեր էին սովորում, Միս Բուշի ջոկատում անգլերեն հոլովակներ էին դիտում, այլ ջոկատներում նախագծային աշխատանքներն էին քննարկում և որոշում անելիքները։ Իսկ ճամբարային հագեցած օրվա ավարտին ջոկատները մասնակցեցին մարզական գործունեությանն ու պարատուն, երգուսուցում դասերին։

Այսքանը, ճամբարը մեկնարկել ենք ու շարունակելու ենք բարձր տրամադրությամբ ու արդյունավետ աշխատանքով։

Առաջարկում եմ դիտել փոքրիկ հոլովակ՝ Լրագրողների ջոկատի առաջին օրվան նվիրված

Լուսաբանողներ՝ Մարիետա Դալալյան, Դիանա Թանգյան։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s