Ճամփորդության օրը՝ հունիսի 1, ժամը՝ 10:30-15:30
Վայրը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Հունիսմեկյան ամենագունեղ տոնը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, նշում ենք ճամբարային մեր խմբի ակտիվ գործունեությամբ՝ ուղևորվելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոն։ Ճամփորդությունը իրականացվում է «Մեդիագրագիտություն նոն-ստոպ» հունիսյան բաց մեդիա ճամբարի նախագծի շրջանակում։ Տոնը նշում ենք երեխային, իր որոշումներն ու մոտեցումները, տեսակը կարևորելով։ Այս առիթով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, շարունակելով կրթահամալիրի Լրագրողների ակումբի հետ նախագծային հանդիպումները, հրավիրում է ասուլիս-հանդիպման։ Ասուլիսը կանցկացվի «Պաշտպանված և իրազեկ երեխա» խորագրի շրջանակում։
Հանդիպման ծրագրում՝
Հանդիպման սկզբում սովորողները ներկայանում են հետևյալ թեմաներով․
- Որքանո՞վ եմ իրազեկ իմ իրավունքների և պարտականությունների մասին
- Ի՞նչ դեր ունի իմ դպրոցը իմ որոշումների և պաշտպանված զգալու հարցում
Ինչպե՞ս լինել գրագետ մեդիա սպառող և ստուգել տեղեկությունները- խաղ-վարժանքը վարում է կենտրոնի ներկայացուցիչ, լրագրող Լուսինե Գրիգորյանը
Մեդիահմտությունների թեմայով փոքրիկ ասուլիս-դաս
Քաղաքային զբոսանք-մասնակցություն տոնական միջոցառումներին
Հունիսմեկյան հոլովակների նկարահանում, ռեպորտաժներ քաղաքում
Տեղեկատվական թերթիկների բաժանում
Արդյունքում՝
- Մեդիագրագիտության նոր գիտելիքների համալրում
- Սովորողները կհասկանան, թե ինչպես խուսափեն մեդիա մանիպուլյացիայից, ինչպես տարբերակեն վստահելի լրատվամիջոցն ու ստուգեն նորությունները
- Համագործակցային նոր ու երկարաժամկետ նախագծերի շարունակություն
- Տեսաֆիլմեր, ռեպորտաժ, ֆոտոռեպորտաժ, բլոգային պատումներ
- Նոր մարդկանց և միջավայրի ծանոթացում
Մասնակից սովորողներ՝
- Նազենի Սանոյան
- Արեգ Սերոբյան
- Ռոզա Խաչատրյան
- Եվգենիա Սուքոյան
- Էմիլիա Այդինյան
- Դիանա Թանգյան
- Դավիթ Առաքելյան
- Մարիա Ավետիսյան
- Աննա Հարությունյան
- Նունե Հովհաննիսյան
- Ագապե Եիսսաղոլի
- Գրիգոր Զատիկյան
- Մարիետա Դալալյան
- Մարիամ Գրիգորյան
- Ալբերտ Ամիրաղյան
- Կարեն Աղաջանյան
- Լևոն Գալստյան
- Միլենա Հարությունյան
- Սաթինե Տեր-Պետրոսյան