Հեղինակային մանկավարժության հեղինակի ամենամյա մայիսյան 13-րդ հավաքին ներկայացնում եմ Լրագրողների ակումբի 2017-2018 թթ․ ուստարվա աշխատանքների ամփոփումը։ Շարունակել կարդալ
Category Archives: Խմբագրի սյունակ
Պաշտպանված և իրազեկ երեխա- ֆոտոռեպորտաժ
Ֆոտոռեպորտաժ այն մասին, թե ինչպես անցավ ճամբարային հունիսմեկյան օրը Լրագրողների ակումբի ջոկատում։ Դժվար թե կյանքը այդքան գույն ու բույր ունենար առանց երեխաների, ովքեր իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են։ Ինչպես Դոստոևսկին է ասում․ «Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը»։
Ընտրությամբ գործունեությունը՝ մեդիալրագրություն- տեսաֆիլմ
Արդեն երկրորդ տարին է, ինչ կրթահամալիրի մայր դպրոցում գործում է Լրագրողների ակումբը, որի գործունեության երկրորդ տարում ձևավորվեց Մեդիալրագրություն ընտրությամբ գործունեության խումբը։ Խմբում ներառված են Միջին դպրոցի սովորողները։ Երկու տարում ակումբը տարբեր խմբեր է ունեցել։ Ակումբի աշխատանքներին և իրականացրած նախագծերին կարող եք ծանոթանալ Լրագրողների ակումբի բլոգում։ Մեդիալրագրության խմբի սովորողները տարեվերջին պատմում են իրենց մեկամյա ընտրությամբ գործունեության մասին։
Տեսաֆիլմը կարող եք դիտել ստորև՝
«Մեդիագրագիտություն նոն-ստոպ» հունիսյան բաց մեդիա ճամբարի նախագիծ

Մասնակցում ենք YerevanExpo միջազգային ցուցահանդեսին
Սեբաստացի մի խումբ սովորողներ և ուսուցիչներ այսօր YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցեցին «Շինարարություն և ինտերիեր 2018» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Սովորողները շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացան մասնակից ընկերությունների ներկայացրած մի շարք ապրանքատեսակներին ու ծառայություններին։ Ցուցահանդեսի ընթացքում սեբաստացիները ակտիվ հարցադրումներով փորձում էին ձեռք բերել տեղեկատվություն՝ կապված տարբեր սարքավորումների և ծառայությունների հետ, իսկ Լրագրողների ակումբի սովորողները կամավոր գովազդում էին տարբեր ընկերությունների արտադրանքը՝ զարգացնելով իրենց՝ վաճառքի, սպասարկման և հաղորդակցական հմտությունները։
Նշենք, որ եռօրյա ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի և արտերկրի շուրջ 120 ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից և այլ երկրներից։ Ցուցահանդեսին այսօր ներկա է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու այլ բարձրաստիճան այրեր։