Հանդիպում «Նոր Հառաջ» թերթի խմբագիր` Ժիրայր Չոլաքյանի հետ — հատված

Հունիսի 6-ին կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի «Հարթակ» ակումբում հյուրընկալվել էր  ֆրանսահայ մամուլի  «Նոր Հառաջ» թերթի գլխավոր խմբագիր`Ժիրայր Չոլաքյանը։

Հանդիպման նախագծին ծանոթացեք Թատրոնի ուսումնական բլոգում։

Դիտեք փոքրիկ հատված հանդիպումից՝

Շարունակել կարդալ

Պաշտպանված և իրազեկ երեխա- ֆոտոռեպորտաժ

Ֆոտոռեպորտաժ այն մասին, թե ինչպես անցավ ճամբարային հունիսմեկյան օրը Լրագրողների ակումբի ջոկատում։ Դժվար թե կյանքը այդքան գույն ու բույր ունենար առանց երեխաների, ովքեր իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են։ Ինչպես Դոստոևսկին է ասում․ «Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը»։

Շարունակել կարդալ

«Շրջիկ լրատու»- հունիսյան բաց ճամբարի մեկնարկ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկեց մեզ համար շատ սպասված ամառային ուսումնական բաց ճամբարը։ Ճամբարային գործունեությունը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որը արդեն բացօթյա ենք կազմակերպում՝ պահպանելով ձևաչափը։ Ապա առանձին ջոկատներով սկսեցինք մեր նախագծային աշխատանքները։ Լրագրողների մեր ջոկատում սկզբում ծանոթացանք ուսուցչի կողմից ներկայացված նախագծային աշխատանքներին, քննարկեցինք համատեղ անելիքները, մեր առաջարկները,  ճամփորդական ծրագրերը և յուրաքանչյուր խումբ սկսեց իր ընտրած նախագծով աշխատել։ Շուտով պատրաստ կլինեն մեր առաջին գովազդային հոլովակները և հաղորդումները։ Ես և Դիանան «Շրջիկ լրատու» նախագծով  շրջեցինք ճամբարային տարբեր ջոկատներով և ուսումնասիրեցինք, թե ինչ գործունեությամբ են զբաղված մեր մյուս ջոկատների ընկերները։ Օրինակ՝ ընկեր Նվարդի ջոկատում աշխատում են ֆոտոշոփ ծրագրով և այլ ծրագրեր էին սովորում, Միս Բուշի ջոկատում անգլերեն հոլովակներ էին դիտում, այլ ջոկատներում նախագծային աշխատանքներն էին քննարկում և որոշում անելիքները։ Իսկ ճամբարային հագեցած օրվա ավարտին ջոկատները մասնակցեցին մարզական գործունեությանն ու պարատուն, երգուսուցում դասերին։

Այսքանը, ճամբարը մեկնարկել ենք ու շարունակելու ենք բարձր տրամադրությամբ ու արդյունավետ աշխատանքով։

Առաջարկում եմ դիտել փոքրիկ հոլովակ՝ Լրագրողների ջոկատի առաջին օրվան նվիրված

Լուսաբանողներ՝ Մարիետա Դալալյան, Դիանա Թանգյան։

Շարունակել կարդալ

Մասնակցում ենք YerevanExpo միջազգային ցուցահանդեսին

Սեբաստացի մի խումբ սովորողներ և ուսուցիչներ այսօր YerevanExpo ցուցահանդեսային  համալիրում մասնակցեցին «Շինարարություն և ինտերիեր 2018» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Սովորողները շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացան մասնակից ընկերությունների ներկայացրած մի շարք ապրանքատեսակներին ու ծառայություններին։ Ցուցահանդեսի ընթացքում սեբաստացիները ակտիվ հարցադրումներով փորձում էին ձեռք բերել տեղեկատվություն՝ կապված տարբեր սարքավորումների և ծառայությունների հետ, իսկ Լրագրողների ակումբի սովորողները կամավոր գովազդում էին տարբեր ընկերությունների արտադրանքը՝ զարգացնելով իրենց՝ վաճառքի, սպասարկման և հաղորդակցական հմտությունները։ 

Նշենք, որ եռօրյա ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի և արտերկրի շուրջ 120 ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից և այլ երկրներից։ Ցուցահանդեսին այսօր ներկա է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու այլ բարձրաստիճան այրեր։

Շարունակել կարդալ

Մայիսյան հավաքի ամփոփիչ օր

Մայիսի 18-ը  կրթահամալիրում  հեղինակային մանկավարժության հեղինակի ամենամյա մայիսյան 13-րդ հավաքի ամփոփիչ օրն էր։ Օրվա համերգ-միջոցառումներին, ծիսական բեմադրություններին ու ցուցահանդեսին մասնակցում էին նաև վրաց հյուրերն ու վերապատրաստվողները։ 

Շարունակել կարդալ