Ճամբարային օրվա պատում. Այցելություն հանրային ռադիո

20170117_1352565Այսօր՝ հունվարի 17-ին,մենք մեր ճամբարի խմբով այցելեցինք Հայաստանի հանրային ռադիո։ Ճիշտն ասած ես անհամբերությամբ էի սպասում այս այցին:Այնտեղի աշխատակիցները մեզ շատ ջերմ էին ընդունում, սիրով պատասխանում մեր հարցերին,իսկ մեկ֊մեկ նրանք էլ մեզ հարցեր տալիս: Նախ պատմեմ իմ տպավորությունների մասին և ասեմ, թե որն էր մեր այցի նպատակը: Տպավորությունները շատ լավ էին,կոնկրետ ես շատ էի ցանկանում տեսնել ռադիոյի շենքը, շենքի դիմաց տեղադրված արձանը,որը պատրաստել էին 2016թ.այն նվիրված էր հանրային ռադիոյի 90 ամյակին։ Մեր ցանկությունն էր ծանոթանալ ռադիոյի տեխնիկային,տեսնել թե ինչպես էին ձայնագրվում, մոնտաժ անում և թողարկվում հաղորդումները:Նաև մեզ ավելի շատ ինֆորմացիա տվեցին ռադիոի վերաբերյալ:Մինչ մեր գնալը արդեն որոշ չափով տեղեկատվություններ գիտենք ռադիոյի մասին։Ընկեր Լիլիթը պրեզենտացիայի միջոցով մեզ ծանոթացրեց ռադիոյի պատմությանը,պատմեց նրա ունեցած դերի,կարևոր և ազդեցության մասին,և ռադիոյի առավելությունների և թերությունների մասին:Եվ ահա խմբով հասանք ռադիոյի շենք: Մինչ մտնելը ուսուցչի կողմից հետաքրքիր խոսք լսեցինք ու բոլորս լուրջ դեմքով սեբաստացիական շունչ մտցրեցինք ռադիո:

Ի դեպ, մի փոքր հոգնած էինք, բայց դա չխանգարեց, որ հարցադրումներ անենք, մանավանդ Ռոբերտի լուրջ դեմքը ու իր տված սուր հարցերը շատ լավն էին։ Աշխատակիցը մի լավ գովելի խոսքեր շռայլեց նրան:Մենք զրույց ունեցանք ռադիոյի փոխտնօրենի հետ, ապա մանկա-պատանեկան հաղորդումների  խմբագրության ղեկավարը ծանթացրեց մեզ ձայնագրման ստուդիաներին, տեսանք հին սարքավորումներ, լսեցինք նշանավոր ռադիոհաղորդավարների մասին պատմություններ:Լիցքաթափված և շատ լավ տրամադրությամբ վերադարձանք: Եվ, ամենակարևորը, մենք համագործակցային հետաքրքիր առաջարկ ստացանք,  դրա մասին ավելի ուշ կպատմենք, երբ գործի անցնենք:

Հեղինակ՝ Անի Մելիքյան :

Նկարաշարն՝ այստեղ։
Նախագծի ղեկավար՝ Լիլիթ Մադոյան:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s