Լրաքաղ բնագիտատեխնիկական էքսպո ցուցահանդեսից

img_538226-300x200Այսօր՝ հունվարի 27-ին, կրթահամալիրում հունվարյան ուսումնական ճամբարային շրջանի ամփոփիչ օրն է, որը հագեցած էր բազմաբնույթ հետաքրքիր նախագծերով: Առավոտյան անհամբեր սպասում էի ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսային աշխատանքների ցուցադրությանը՝  Expo 2017-ին, որին մասնակցում էին և՛ կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները, և՛ հանրապետության տարբեր մարզերի ուսումնական հաստատություններից եկած սովորողների խմբերը: Մարմարյա սրահում մինչ ցուցադրության նախապատրաստական աշխատանքներն էին կատարվում, ուշադրությունս միանգամից գրավեց 13-րդ տաղավարը: Մարդիկ խմբվել ու հետաքրքրությամբ հետևում էին Միջին դպրոցի Ռոբոտիքս ակումբի սովորողների և ղեկավարի՝ Գնել Հարությունյանի պատրաստած նորարարական սարքավորումների աշխատանքին: Շատ տպավորիչ էր 3D տպագրիչ ռոբոտը. ուզում ես անվերջ կանգնել ու հետևել այս սարքի աշխատանքի ընթացքին: Երբ արարվածն է արարարում, դա երևի մի այլ ոգեշնչում է ստեղծագործողի համար:

Առանձին սեղանների վրա բնագիտական փորձեր էին ցույց տալիս քիմիայի, ֆիզիկայի խմբերի սովորողները. հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են երեխաները անհամբեր սպասում իրենց կատարած փորձերի արդյունքներին: Ինչ է,  չե՞ն կարող ներկաներին զարմացնել իրենց փորձերով, այն էլ ոնց են կարող: Արև-լամպի և համապատասխան անկյան տակ պտտվող երկիր-գլոբուսի համակցված ռոբոտ սարքի և ուսումնական գործընթացում դրա կիրառման կարևորության մասին ներկաներին պատմում էր Էմանուել Ագջոյանը:

Ցուցադրության տաղավարներում հպարտությամբ իրենց աշխատանքներն էին ներկայացնում Երևանի, Վանաձորի Պոլիտեխնիկական համալսարանների վարժարանների ռոբոտաշինության խմբակները իրենց ղեկավարների հետ: Իրենց պատրաստած սարքերից հետաքրքիր էր պարանով վերև մագլցող ռոբոտը, մեր սիրելի ռուբիկի խորանարդ խաղալիքը նախագծող, պատրաստող ռոբոտը: Ի դեպ, այդ սարքերը պատրաստվել էին շատ կարճ ժամանակահատվածում, իսկ արդյունքը հիանալի էր: Նույնիսկ միջազգային մրցույթին էին ներկայացրել ռոբոտներից մեկը՝ արժանանալով երկրորդ տեղի համար սահմանված մրցանակին:

Գավառի խումբը ցուցադրությանը ներկայացրեց հեռակառավարման վահանակով աշխատող նավակներ, առարկաները տարբերակող և դասակարգող ռոբոտներ: Շատ հետաքրքիր էր տեսնել սովորողների կողմից ծրագավորած համակարգչային խաղերը: Համակարգչային տարբերվող ու զարմանահրաշ խաղերի իրենց աշխատանքներն էին ներկայացնում նաև Երևանի «Արմմաթ» ինժեներական լաբորատորիայի ռոբոտիքսի անդամները:

Շնորհակալություն ամենամյա բնագիտատեխնիկական էքսպո ցուցադրության կազմակերպիչներին, մասնակից հյուրերին՝ Վանաձորի, Գավառի, Մասիսի, Արմավիրի մարզի Այգեկի, ԵՊՃՀ հենակետային վարժարանի խմբերի անդամներին ու իրենց ղեկավարներին: Նման նախաձեռնությունները հրաշալի հնարավորություն են փոխադարձ շփումների, համագործակցային ծրագրերի, գիտելիքների, փորձի փոխանակման համար:

Նյութն՝ այստեղ:

Թողարկողներ՝ Սյուզաննա Հովհաննիսյան, Անի Մելիքյան:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s