Ֆլեշմոբ Հայաստանի Ազգային գրադարանում
Նախագծի մասնակիցներ` 8-9-րդ դասարանների սովորողներ
Նախագծի իրականացման վայրը` Ազգային գրադարան
Նախագծի իրականացման օրը, ժամը` փետրվարի 27, ժամը` 13:30:
Ծրագրում՝
- Գրադարանի ընթերցասրահում մասնակիցները կարդում են Չարենց, Տերյան և Թումանյան:
- Գրքերի նվիրատվություն. մեզ համար Ազգային գրադարանում առանձնացվել է գրքեր, որոնք ֆլեշմոբի ընթացքում նվիրվելու է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներին: Գրքերի նվիրատվություն նախատեսված է նաև կրթհամալիրի գրադարանի կողմից:
- Ազգային պարերի, երգերի շարան: Գիրք նվիրելու տոնական տրամադրությունը պահպանելու համար գրադարանի՝ մեզ համար հատկացված սրահում կներկայացվի պարային բեմադրություն:
- Գրքատոն տրամադրությունը կշարունակվի հասարակական վայրերում՝ գիրք ընթերցելով, մարդկանց ընթերցանությանը հաղորդակից դարձնելով, նրանցից հարցազրույցներ վերցնելով:
Նախագծի նպատակը՝
- Ազգային մշակույթը ավելի լայն լսարանին հասանելի դարձնելն ու տարածելն է:
- Գիրքը արժևորելն ու գրքի նշանակությունը մեր կյանքում կարևորելն է:
Աշխատակարգ
- Ընթերցանության նյութերի, հատվածների ընտրություն:
- Աշխատանք տեքստերի հետ՝ ճիշտ արտասանություն, կետադրություն, տրամաբանական, հոգեբանական դադարներ խոսքում:
Բեմադրություն
- Ընթերցանության ներկայացման ոճի ընտրություն
- Երգային, պարային բեմականացման ձևավորման լուծումներ
- Հագուստի ընտրություն:
Ակնկալվող արդյունքներ
- Խմբային բեմադրություն, տեսանյութ:
Արդյունքներ