«Թևավոր» ազգի անմահական գինիները

20170421_140605-278x173Հերթական ուրբաթը, որը անվանի մարդկանց հետ նոր ծանոթությունների ու զրույցների առիթ է ընձեռնում: Այս անգամ Գեղարվեստի «Հարթակ» ակումբի հյուրն էր  հեղինակ-կատարող, բանաստեղծ, շինարար-ճարտարապետ, «Տրինիտի Կանյոն այգիներ»—ի տնօրեն, գինեգործ Հովակիմ Սաղաթելյանը: Մինչ հանդիպման գնալը ծանոթացել էի հյուրի մասին պատմող  մեդիափաթեթին և սպասում էի հանդիպմանը: Միայն կենսագրության ընթերցումը բավարար էր ենթադրելու համար, որ հետաքրքիր հանդիպում-զրույց է սպասվում. չսխալվեցի, զրույցը սկսվեց և ավարտվեց հետաքրքիր թեմաների քննարկումով ու հարցադրումներով:

Զրույցի սկզվում հյուրը մեզ պատմեց, թե ի՞նչ խորհուրդ են ունեցել և ունեն խաղողը, խաղողի այգիները, գինեգործությունը հայերիս համար. մոտ վեց հազար տարվա պատմությունը ամփոփեց տասնհինգ րոպեում: Իմացանք, որ հայը միակ ազգն է, որ պատկերել է դրախտի կենաց ծառը խաղողի վազի տեսքով, և ով որ ճաշակում էր այդ ծառի պտուղները, ստանում էր հավերժական կյանք: Հյուրը մի փոքր պատմական էքսկուրս կատարեց և մեզ պատմեց, թե հնում մարդիկ ինչ սիրով էին մշակում և կարևորում խաղողի այգիները: Հայերը այգի ասելով՝ հենց խաղողի այգի են հասկացել: Փաստորեն «այգ» բառի ծագումը դրա հետ է կապված, այն արևին, լուսաբացին սպասելու ժամանակն է, երբ բոլորը հավաքվել և սկսել են ինչ-որ երգեր երգել և սպասել արևի դուրս գալուն, որը քաղցրացնելու էր այգու պտուղները: Հայերը այդ այգուն տվել են ծիսական բնույթ. խաղողի վազը  մարդիկ այնքան են սիրել, որ մարդացրել են, մարդկային հատկանիշներով օժտել:

 

Նյութի շարունակությունը՝  Վաչագան Խաչատրյանի բլոգում։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s