«Հարթակում» ակումբի հյուրն է Հովիկ Չարխչյանը

20170324_140817-300x225«Ինքը՝ կարմիր երկրի կարմիր պոետը,պայքարի երգիչն ու ստորին բարքերի խարազանը…Ծովերով, ու ցամաքներով անցավ, դառնացավ, չհաշտվեց, վիճեց…միտքն ամբարեց, կշտացրեց աչքը, շատերին տեսավ, ինչ-որ բան կորցրեց, ինչ-որ բան գտավ ու ետ եկավ մեզ լուսավորելու իր արգասաբեր գրչով…»:
«Չարենցի կրակոցը».Հովիկ Չարխչյան:

Օրվա լուսաբանումն՝  այստեղ:

Տարբեր հարթակներում, այս անգամ Գեղարվեստի «Հարթակ» ակումբում սպասված հյուր էր մեր սիրելի պարոն Հովիկ Չարխչյանը: Սովորողների հետ անհամբեր սպասում էինք հանդիպմանը՝ ձեռքից ձեռք փախցնելով, վեր/ընթերցելով «Չարենցի կրակոցը» գիրքը: Պատիվ ունեցանք լսելու շատ հետաքրքիր պատումներ, որոնք դժվար թե որևէ տեղ կարդայինք կամ լսեինք՝ նման հետաքրքիր մատուցմամբ: Ուզում ես անդադար լսել ու սովորել՝ որսալով ամեն բառ, միտք, փաստարկված պատում:
Հանդիպումը դեռ նոր էր ավարտվել, բայց սովորողները առաջարկում էին կրկին հանդիպելու նախագիծ մշակել. դեռ այնքան հարցեր ունենք, բա ո՞նց, «Կարդում ենք» ստուգատեսներ ունենք, պիտի պրպտենք, սովորենք. 

-Առայժմ չհրապարակված է մնում մոտ տասը հազար տող, որը վերջերս է հայտնաբերվել, օրինակ՝ «Վարսենիկ», «Խորենացի» պոեմները, բանաստեղծությունների շարքեր, որոնք առաջիկայում ընթերցողի դատին կհանձնվեն: Սակայն պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել՝ որքան շատ են գրում Չարենցի մասին, այնքան անճշտությունները մեծ որակ են կազմում. այսինքն քանակական առավելությունները կարծես թե չեն անդրադառնում որակականի վրա, նրա քառասուն տարվա կենսագրությունը մինչև այսօր էլ լի է առեղծվածներով, սպիտակ էջերով,- նշում է պարոն Չարխչյանը՝ նորովի մեկնաբանելով Չարենցի կյանքից շատ դրվագներ, որոնց քննությունը կատարվեց նոր լույսի ներքո, պատճառահետևանքային  շղթայի նոր ենթատեքստում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s