«Շրջիկ լրատու» նախագիծ

journalist-560925ea7571cԼրագրողական ակումբի սովորողները ամառային ճամբարի օրերին տարաբնույթ նախագծերից բացի իրականացնում են «Շրջիկ լրատու» նախագիծը։

Նախագծի տևողությունը՝ մայիսի 29-ից հունիսի 9:

Նախագծի ընթացակարգի նկարագրություն

  • Յուրաքանչյուր օր, ըստ նախնական պայմանավորվածության, երեք լրագրողներ և մեկ օպերատոր կշրջեն Միջին դպրոցի ճամբարային տարբեր ջոկատներում, կծանոթանան իրականացվող նախագծերին, կլուսաբանեն վերջիններիս ընթացակարգը, արդյունքները, եթե այդպիսիք արդեն կան։ Ինչպես նաև հարցադրումների միջոցով  լրագրողները կփորձեն պարզել, թե սովորողները ինչ առաջարկներ, կարծիքներ, դժգոհություններ ունեն ճամբարային օրվա ընթացակարգի վերաբերյալ։
  • Ապա լուսաբանումներն ավարտելուց հետո ճամբարային մեր ջոկատում Լրագրողական ակումբի դասերի ընթացքում կամփոփենք օրվա լրատվությունը, կհասկանանք լուսաբանման ընթացքում առաջացած դժվարությունները, խնդիրները, նոր դասընթացների միջոցով կամրապնդենք գիտելիքները բացթողումներից խուսափելու համար։ Ճամբարային առաջին օրը լրագրողները արդեն ակտիվ զբաղվում էին  մեր նախագծային աշխատանքով։

Սպասվող արդյունքներ

Ամենօրյա լուսաբանումներ՝

  • Տեսանյութերի
  • Հոդվածների
  • Խոհերի, ռադիոնյութերի տեսքով։

Թողնել մեկնաբանություն