«Շրջիկ լրատու» նախագիծ․ ճամբարային երկրորդ օր

20170530_095636Արդեն ճամբարային երկրորդ օրն է կրթահամալիրում։ Մենք ակտիվ ճամբարային առօրյայով ենք ապրում։ Առավոտյան ընկեր Լիլիթի հետ մեր խմբով  մասնակցում ենք ընդհանուր պարապմունքին, որի ընթացքում նախավարժանք ենք անում ու տարբեր խաղեր խաղում։ Ապա խմբով հավաքվում ենք, քննարկում անելիքները, օրվա ընթացիկ աշխատանքները։ Յուրաքանչյուր օր մեր Լրագրողական ակումբի լրագրողներից  շրջում են տարբեր ջոկատներում, հետևում նրանց աշխատանքներին և լուսաբանում։ Այսօր եղանք ընկեր Լուսինեի ջոկատում, սովորողները խնդիրների ժողովածուից թարգմանություններ էին կատարում։ Հետևեցինք Սուսան Սահակյանի ջոկատի սովորող-սովորեցնող նախագծային աշխատանքին, փորձեցինք Անի Հովհաննիսյանի խմբի հետ Ճամբարային «Դոմինո» խաղը ստեղծել, ապա նաև հետևել ավանդական խաղերի կազմակերպման ընթացքին Գառնիկ Սահակյանի ջոկատում։ Ի դեպ, Իզմիր մեկնող ճամբարային ջոկատի սովորողները այսօր մեզ անակնկալ մատուցեցին իրենց յուրօրինակ տեսքով։

Իսկ հիմա մի փոքրիկ տեղեկություն էլ մեր ջոկատի աշխատանքների մասին։ Ընդհանուր պարապմունքից հետո ամբողջ խմբով գնացել էինք հեծանիվ քշելու։ Ինչ խոսք, շատ լավն էր, բայց դե երկար մնալ չէինք կարող, շտապեցինք ընկեր Գնելի ռոբոտաշինության խմբի հետ մեր նախագծային աշխատանքը կատարելու։ Մենք՝ որպես պատվիրատու նաև սովորում էինք, թե ինչպես պետք է մեզ՝ լրագրողներիս համար կրծքազարդ պատրաստենք, որպեսզի դրանք կրենք մեր լուսաբանումների ընթացքում։ Ապա «Շրջիկ լրատու» նախագծի համաձայն՝ ամփոփեցինք նյութերը, մոնտաժեցինք նոր հոլովակները։ Իսկ հետո էլ Լրագրողական ակումբի դասին նոր գիտելիքներ ձեռք բերեցինք «Լրագրողական էթիկայի» և «Հարցազրույց վարելու գրագիտության» մասին։ Ապա ստացանք նոր առաջադրանքներ, որ պետք է ներկայացնենք հաջորդ դասի համար։

 Հեղինակ՝ Միլենա Մարկոսյան։

18816650_1837905696529202_1876863305_n 20170530_094201

20170530_095636  20170529_121329

20170530_120439  18816325_1211900732266002_574648196_n

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s