Հունիսյան փաառատոնային շաբաթ․Երբ «լցնում» ես ակնդրին և ունկնդրին

img_782308Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այսքան սեր ու համերաշխություն է տիրում սեբաստացիական ընտանիքում, որտեղ գործում ես, ապրում, սիրում, ներում, զարմանում․․․Մի բան, գոնե ինձ համար, հասկանալի է, հատկապես փառատոնային շաբաթվա օրերին․ այդ միջավայրը վիրթուալ չէ, այն կա, կա շնորհիվ արվեստի, երբեք չընդհատվող, չննջող ստեղծարար մտքի։ «Դրսում» անտարբերություն է, ամենաթողություն, իսկ ներսդ խաղաղվել, լցվել է ուզում։ Օրվա ամեն մի կադր, պատկեր, բառ էներգիա է փոխանցում էներգատար գունավոր խողովակներով։ Ճիշտ այնպես, ինչպես սեբաստացի սաներն էր այսօր փոխանցում  գեղեցիկ ու կենարար հնչյունների էներգիան երաժշտական փառատոնի  դասարանական հաշվետու լսումների ընթացքում՝ «Սեբաստիա» համերգասրահում ստեղծելով ներդաշնակ մթնոլորտ։

Երբ «լցնում» ես ակնդրին և ունկնդրին

Մարդկանց կարելի է ասելիք փոխանցել, այն տեղ հասցնել միայն բարձրագույն անկեղծությամբ, թեթև ու խորը բառերով, թեթև անհաշտությամբ, անուղղելի կայունությամբ ու լավատեսությամբ, ի վերջո, ապրումով․ անկեղծ ապրումով ես քամում մարդկանց դեմքերից հորդող  բազմաձև ու բազմագույն հույզերի հոսքը։ Այդպիսի ապրումակցում ուղեկցեց մեզ՝ դիտողներիս, շրջանավարտ Արեգ Տոնոյանի հեղինակային «Մտորումներ» մոնոներկայացումը դիտելիս։ Երկրորդ անգամ էի դիտում ներկայացումը, մի տեսակ ավելի մշակված էր բառերը, ավելի կշռադատված՝ խոսքը, առավել հասուն՝ ապրումը։ Ստացված էր, այո, կոնտակտ ապահովելով ու զգայական տարածքը հատելով է, որ հուզում ու զարմացնում ես, «լցնում» ակնդրիդ և ունկնդրիդ։ «Մտորումները» երևի շատերին մտորելու առիթ ընձեռնեց, չնայած որ «շատերին» -ը այնքան էլ  գերպարտադիր պայման չէ։

Ֆոտոպատում՝

       

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s