«Լրատվական ռադիո․|FM 105.17|» շուրջտարյա ռադիոնախագիծ

armenian-pulse-radioՆախագծային աշխատանքների մեկնարկ՝  04.09.17թ․

Մասնակիցներ՝ Մեդիալրագրության ընտրությամբ դասընթացի մասնակից սովորողներ

Նկարում՝ Լրատվական ռադիոյի լոգոն է։

Նախագծի մասին

Նախագծի մեկնարկել է  2016-2017 ուստարում, մայիսի 10-ից, ուստի սիմվոլիկ նշանակություն ունի ռադիոհաճախականության թվանիշի ընտրությունը՝ |FM 105.17|։ Նախագիծը համակարգված կգործի 2017-2018 ուստարում՝ որպես սովորողի ընտրությամբ դասընթացի նախագծային աշխատանք։ Նախատեսում է ռադիոնախագիծը իրականացնել Լրագրողների ակումբի «Մեդիալրագրություն» դասընթացի առկա հավաքներին զուգընթաց, շաբաթվա ընթացքում երկու օր (4 ժամ տևողությամբ):

Ռադիոնախագծային դասընթացը նպատակ ունի

  • Բացահայտել սովորողի ունակությունները, ուղղորդել մեդիա ոլորտում
  • Հնարավորություն տալ ձեռք բերելու ռադիոեթերի խոսքի վարպետություն,
    Տիրապետել ռադիոլրագրության  մոնտաժի հիմունքներին
  • Բացատրել վարելու վարպետության, հաղորդավարական իմիջի առանձնահատկությունները, խոսքի մշակույթը, տեխնիկան
  • Աշխատանք տեսախցիկի, միկրոֆոնի հետ։

Դասընթացի կազմակերպումը 

  • Ընտրել տարիքային պահանջներին բավարարող մատչելի գրականություն, առաջարկել, հասանելի դարձնել սովորողին, նպաստել նյութերի յուրացման գործընթացին
  • Մշակել ռադիոհաղորդավարների խոսքի տեխնիկան, սովորեցնել եթերային խոսքի էթիկան
  • Բացատրել վարելու վարպետության, հաղորդավարական իմիջի առանձնահատկությունները
  • Առաջարկել հետազոտական աշխատանքների, հեղինակային նախագծերի թեմաներ, հնարավորություն տալ սովորողին պրակտիկ աշխատանքի հիման վրա ձեռք բերելու տեսական գիտելիքներ։
  • Ակումբի անդամին հնարավորություն  տալ անկաշկանդ ինքնարտահայտվելու, սեփական դիրքորոշում-տեսակետները ներկայացնելու, համադրելու և հակադրելու իր գիտելիքները, լսելու այլոց կարծիքները:
  • Խրախուսել սովորողների անհատական, հեղինակային նախաձեռնությունները:

Լրատվական ռադիո նախագծի գործունեության արդյունքում սովորողները հարստացնում են մեդիագրագիտության գիտելիքները տեսական-գործնական աշխատանքների միջոցով, պատրաստում հեղինակային ռադիոհաղորդումներ, մասնակցում համագործակցային նախագծային աշխատանքներին, ճամփորդություն-սեմինարների:
Լրատվական ռադիո նախագծի  հաշվետու նյութերը ներկայացվում են  Լրագրողների ակումբի բլոգի համապատասխան բաժնում։ 

Բովանդակությունը
Ժամաքանակը — շաբաթական 4 ժամ
Ուսումնասիրվող թեմաները՝

  1. Հեռուստատեսություն և ռադիո
  2. Ռադիոյի առաջացումը և զարգացումը
  3. Ռադիոընկերությունների տեսակները
  4. Ձայնը և մեդիան․ ռադիոռեպորտաժի կառուցվածքը, բաղադրիչները
  5. Ռադիոյի ազդեցության հնարավորությունները
  6. Ռադիոյի առավելություններն ու թերությունները:

Թողնել մեկնաբանություն