«Նկարում ենք Փիրոսմանի».Երբ ամեն անկյունում արվեստի շունչ կա.

Այս օրերին կրթահամալիրում, հայ-վրացական հանակրթական կամուրջներ հերթական նախագծի շրջանակում,  հյուրընկալվել են «Նկարում ենք Փիրոսմանի». նախագծի վարպետության դասը վարող վրաց արվեստագետները՝   պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին, արվեստագետ Նանա Կվիցիանին, բանասեր Նուցա Մախարաձեն։

Այսօրվա վարպետության դասի նախագծային աշխատանքներին հետևեցինք և մեր մասնակցությունն ունեցանք Լրագրողական ակումբի մի քանի սովորողներով։ Արվեստագետների հետ հանդիպումը կայացավ Գեղարվեստի դպրոցի կերպարվեստի-տեխնոլոգիայի ուսումնական կենտրոնում։
Վրաց արվեստագետները իրենց հետ Վրաստանից մեղրամոմե փոքրիկ ձևաթղթեր էին բերել, որոնց վրա գծագրված կերպարները պետք է ստանայինք գունավոր հուլունքների օգնությամբ։ Պետք է ասեմ, որ բոլոր սովորողները, մասնակից ուսուցիչները մեծ սիրով ու ոգևորությամբ  էին աշխատում․ այնքան գեղեցիկ աշխատանքներ էին ստացվել: Նաև մեր հյուրերը  կավից կճուճներ էին պատրաստել և վրան գեղեցիկ գունազարդեր արել: Հանդիպումը շատ արդյունավետ անցավ․ հարցազրույց վերցրեցինք և՛ այնտեղ ներկա գտնվող սովորողներից, ուսուցիչներից, արվեստագետներից, և՛ սովորեցինք նկարել վրաց մասնագետների բերած նյութերով։
Նկարապատում՝

 

Նյութի հեղինակ՝ Աննա Հարությունյան։

Թողնել մեկնաբանություն