Ի՞նչ է ինֆորմացիան, լուրը

cropped-78f64dbc7f0d60bd93b74e3b20f68915

Տեղեկությունների փոխանցումը կամ տարածումը որոշակի շրջանակներում՝ մարդկային զարգացման ամենակարևոր խթաններից է: Քանի որ, ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր տեղեկությունն ամենաթանկարժեք կապիտալն է:

Ամեն օր, երբ արթնանում ենք ու միացնում հեռուստացույցը կամ տնից դուրս ենք գալիս ու երթուղում ռադիո լսում, ստանում տեքստային հաղորդագրություններ, զանգեր ենք կատարում կամ պարզապես քայլում ենք գովազդային վահանակներով լի փողոցում, մենք հայտնվում ենք ինֆորմացիոն հոսքերի մեջ: Եթե նույնիսկ չենք մտապահում մեր առջև փակցված հսկա գունավոր վահանակը կամ էկրանը, մեկ է՝ գույները, լույսերը, բառերը, դեմքերը ինչ-որ կերպ մտնում են մեր հիշողության մեջ և ազդում մեր գիտելիքների ու պատկերացումների վրա: Ուստի, տեղեկատվությունը միայն տեքստային շարադրանքը չէ. ասելիք և ուղերձ են պարունակում նաև ձայներն ու պատկերները: Բայց այս ամենը գիտելիք է դառնում, երբ մեր ուղեղը համակարգում ու պահում է այն՝ համադրելով արդեն ունեցած գիտելիքի հետ: Տեխնիկական իմաստով՝ ինֆորմացիան գրավոր կամ բանավոր սիմվոլների շարադրանքն է, այլ կերպ՝ ասելիքը, փոխանցվող տեղեկությունը:

Լուրը

Լուրը, ինֆորմացիան պետք է սպառիչ պատասխանի առնվազն երեք հարցի՝ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ապա նաև՝ ինչպե՞ս, ինչու՞ հարցերին: Լուրի բովանդակության մատուցման հիմնական մոդելն անվանում  են շրջված բուրգ․ նախ հաղորդվում է ամենակարևոր տեղեկությունը, հետո ըստ կարևորության նվազման։ Լուրի առաջին պարբերությունն անվանում են լիդ (led), որը սովորաբար հաղորդում է ամենակարևոր և հետաքրքիր ինֆորմացիան։ Լուրը պիտի լինի հավաստի, վիճահարույց թեմաների շուրջ հնչեցվի առնվազն երկու հակադիր կարծիք, նախադասությունները լինեն կարճ, որպեսզի միանգամից ընկալվեն, իրադարձությունը պետք է ներկայացվի այնպես, կարծես պատմվում է անտեղյակ, բայց մտերիմ մարդու, պիտի ունենա տպավորիչ սկիզբ, հանրագումարի բերող վերջաբան։ Լուրը կամ նորությունը առաջին հերթին պետք է լինի թարմ, արդիական և կարևոր տվյալ լսարանի համար։ Նորություն լինելու համար տեղեկությունը պետք է նաև հետաքրքիր, արտառոց լինի։  Ինչպես ամերիկացի լրագրող Չարլզ Անդերսոնն է ասում․ Երբ շունը կծում է մարդուն, դա լուր չէ, երբ մարդն է կծում շանը՝ լուր է։

Լուրը պետք է կապված լինի լսարանի հետ։ Օրինակ այն, որ Կուբայում տասը տոկոսով բարձրացրել են ուսուցիչների աշխատավարձը կամ, ասենք, Լոնդոնում մետրոյի կայարան է վերանորոգվել, առանձնապես հետաքրքիր չէ հայաստանյան լսարանի համար, ու դժվար թե այս տեղեկություններն ընդգրկվեն հայաստանյան լրատվամիջոցների թողարկումներում։ Դրանք հետաքրքիր կլինեն, եթե կապվեն տեղի իրականության հետ կամ լինեն արտառոց․ ասենք ուսուցիչների աշխատավարձերը միլիոնների է հասել Կուբայում։

Լրատվությունը չի սահմանափակվում միայն տեղական նորություններով, միջազգային մակարդակում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք որևէ կերպ առնչվում են տվյալ լսարանին, ազդեցություն ունեն վերջինիս վրա կամ պարզապես հետաքրքրում են, նույնպես լուր են։ Լուրը լրագրական ժանրերից մեկն է միայն։ ԶԼՄ-ներում ամենից հաճախ հանդիպող մյուս ժանրերն են՝ հարցազրույց, ռեպորտաժ, հոդված, վերլուծություն, ակնարկ․․․

Այս ժանրերը լուրից ավելի ընդարձակ են՝ տեղեկատվության և ոճային առումով։  Լուրին բնորոշ հարցերին պատասխանելուց բացի այս ժանրերը կարող են ներառել հավելյալ մանրամասներ՝ պատմություն պատմության հետևում, անեկդոտներ, հետաքրքիր դրվագներ, հեղինակային կարծիք, մեջբերումներ և վիճակագրական տվյալներ։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s