«Գիտազրույց» հաղորդաշար. նախագծի մեկնարկ

Interview_tekst._Microvector.shutterstock_232678501_formindsket

Իրականացման ժամկետը՝ երկարաժամկետ

Հաղորդման աշխատանքային խումբ՝ Մարիա Ավետիսյան, Աննա Հարությունյան, Նազենի Սանոյան և Նունե Հովհաննիսյան, Սամվել Հովհաննիսյան։

Հաղորդման մասին

Մենք՝ սեբաստացի սովորողներս, որոշեցինք սկսել երկարաժամկետ մի հաղորդման նախագիծ, որը պարբերաբար կթողարկի հաղորդումներ տարբեր գիտական թեմաներով՝ ուղղված և՛ սեբաստացի, և՛ ոչ սեբաստացի լսարանին: Հաղորդման մասնակիցներ կարող են լինել լրագրողների ակումբի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ:

Հաղորդումները կարող եք դիտել «Գիտազրույց» բլոգում, դպրոցի ենթակայքում և կայքում՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 18:00-ին:

Հաղորդման նպատակը, խնդիրները

  • Ուսումնասիրել լրագրողական, գիտական նյութեր, հոդվածներ, կատարել հետազոտական աշխատանքներ՝ այդ ամենը ներկայացնելով հաղորդման տեսքով:
  • Հաղորդման շրջանակում զրույցի հրավիրել հյուրերի՝ տարբեր ոլորտներից:
  • Առանձին  հաղորդումների նկաահանման ընթացքին կարելի է ներառել կրտսեր ընկերներին Սովորող-սովորեցնող նախագծով։

 

Հաղորդման հեղինակ և համակարգող՝ Լիլիթ Մադոյան։

Թողնել մեկնաբանություն