Վարդենիկցիներ-սեբաստացիներ համատեղ համերգը «Սեբաստիա» համերգասրահում

«Գետը համայնքում» նախագծի երրորդ փուլը՝ համերգային նախագծով Վարդենիկ համայնքի երաժշտական դպրոցի սովորողների, ուսուցիչների և ակտիվ երիտասարդների խումբը եռօրյա այցով մարտի 21-23-ը հյուրընկալվել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ համատեղ համերգային հանդիպում կազմակերպելու նպատակով։ Իհարկե, համատեղ համերգին պատրաստվելու հետաքրքիր ու երաժշտական պարապմունք-փորձերով հագեցած օրերը ուղեկցվում էին սովորողներին՝ իրենց համար նոր կրթական միջավայրին ծանոթացնելու, բազմաբնույթ կրթական-մշակութային-մարզական-ընթերցողական-շրջակա միջավայրի բարեկարգման նախագծերում ակտիվ ներառելու ողջ ընթացակարգով։

Համատեղ համերգային նախագիծը նախնական պայմանավորվածության համաձայն՝ մշակել, ամբողջացրել, համերգի նախապատրաստական աշխատանքները կազմակերպել և համակարգել է կրթահամալիրի Երաժշտության ուսումնական կենտրոնը՝ երաժշտության սիրելի դասավանդողների հոգատար աջակցությամբ։

Համագործակցության արդյունքում ստացվեց գեղեցիկ համերգ՝ երաժշտական նախապես մշակված համարերով և անհատական իմպրովիզային մշակումներով։ Համերգից առանձին հատվածներ կարող եք դիտել տեսանյութում։

«Գետը համայնքում» նախագծի երրորդ փուլը՝ համերգային նախագծով—  Հաշվետու նյութերին առաջարկում եմ ծանոթանալ բլոգում։

Թողնել մեկնաբանություն